Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հրամայականը ցայտուն է երևում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ: Փորձագետը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը միտված է անվտանգության դիվերսիֆիկացմանը:
Մարգարյանի խոսքով՝ Ադրբեջանը դիվանագիտական դժվար կացության մեջ է․ Հայաստանին հաջողվել է լուծել թիվ մեկ խնդիրը՝ Բաքվին բերել բանակցությունների սեղան․ «Ադրբեջանի համար բավական իրողություններ են փոխվել ուկրաինական պատերազմով պայմանավորված Ուկրաինական ճգնաժամից առաջ Ադրբեջանը կարող էր նստել երկու աթոռին»: