Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ռոբերտ Քոչարյանը խոստովանե՞ց ծանր հետևանքի բերած սխալը

«Գործուն քայլերը ուղղված են լինելու 1994 թ. ԵԱՀԿ ձևաչափով և նպատակներով բանակցային գործընթացի վերականգնմանը», Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է ՀՅԴ անդամ, Հայաստան դաշինքի մասնակից Իշխան Սաղաթելյանը, խոսելով այն մասին, թե ինչ են անելու Արցախի հարցում, երբ գան իշխանության: Փաստորեն, կամ Իշխան Սաղաթելյանն է խոստովանում, թե ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախից Հայաստան գալով իշխանության, կամ այդ դաշինքի դե ֆակտո ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է Սաղաթելյանի շուրթերով անում ինքնախոստովանություն՝ բանակցային գործընթացը 1994-ի ձևաչափից էապես շեղելու, այդ կերպ նաև արցախյան հարցի իրավա-քաղաքական տրամաբանությունը խեղելու համար:

1994-ի ձևաչափ ասվածի առանցքում այն է, որ հակամարտության բանակցային գործընթացը ուներ երեք կողմ՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան: Իսկ դա արդյունքն էր խնդրի այն ընկալման, որ կա Արցախի ինքնորոշման հարց: Հայաստանի ռազմավարական խնդիրն էր այդ ընկալումը պահպանելը, դրա համար առավելագույնը անելը: Սակայն, 1994 թվականի զինադադարից մի քանի տարի անց իրավիճակը 1994-ից հեռացել էր հիմնավորապես: Այդ հարցում էական նշանակություն ունեցավ Հայաստանում 1998  թվականի իշխանափոխությունը, սակայն ոչ միայն ինքնին այդ «ակտի» ձևով, այլ այն ավելի լայն, ժամանակի ու տարածության մեջ ավելի վաղ հասունացած գործընթացով, որի առանցքային դրվագ էր նաև Արցախի ընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանին նշանակովի վարչապետի պաշտոնում Հայաստան տեղափոխելը: Այդ քայլի համար բնականաբար իր պատասխանատվությունն ունի նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև դրանով փաստացի դրվեց արցախյան հարցի «նենգափոխման» հիմքը, ստեղծվեց նախադրյալը, որը զարգացավ արդեն 1998-ի իշխանափոխությամբ, և առավել անշրջելի փուլ մտավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո: Արցախը, որպես սուբյեկտ, դուրս մնաց բանակցային ձևաչափից, վերածվելով Երևանի քաղաքականության կցորդի:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահի, գործնականում պաշտոնապես լեգիտիմացնում էր այդ իրավիճակը, ասելով, որ լինելով արցախցի, որ եղած լինելով Արցախի ընտրված նախագահ՝ մինչ Հայաստանի նախագահ դառնալը, ինքը լեգիտիմ ձևով ներկայացնում է նաև Արցախը: Այլ կերպ ասած, Արցախի իրավա-քաղաքական սուբյեկտայնության հարցը ընդամենը անձնավորվեց, դրանից բխող հետևանքով թե արտաքին, թե ներքին քաղաքական ու հասարակական դաշտում: Հարցն այդպիսով  դուրս եկավ հայկական հաղթանակած ռազմավարության հունից, սահուն կերպով հայտնվելով ադրբեջանական ռազմավարական ակոսում, այդ կերպ Բաքվին թույլ տալով միջազգային հարթակում աստիճանաբար լեգիտիմացնել ուժի կիրառման և ռազմական շանտաժի բաղադրիչը, դարձնելով այն դիվանագիտական խաղաքարտ: Պետք է նկատել իհարկե, որ Բաքվին դրա հնարավորությունը տալիս էր նաև աշխարհաքաղաքական իրավիճակն ու Արևմուտք-Ռուսաստան դիմակայության սրումը: Բայց մինչ այդ փաստորեն, «խաղից դուրս» էր բերվել այդ պարարտ միջազգային միջավայրը օգտագործելու հարցում Ադրբեջանի համար գլխավոր խոչընդոտը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի սուբյեկտությունը: Ուժերը, որոնք ներկայումս այդ դուրսբերման պատասխանատուն են, հայտարարում են, թե իշխանության գալու դեպքում վերադարձնելու են գործընթացը 1994-ի ձևաչափ՝ այն ծանր հետևանքից հետո, որ եղավ Հայաստանի ու Արցախի համար խնդիրը 1994-ի ձևաչափից շեղելու պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում