Saturday, 13 06 2026
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն

Փոթորկի սպասելիս

Թեև երկխոսության ռաունդները հաջորդում են միմյանց, այնուհանդերձ Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը կարելի է բնորոշել արձակուրդ կամ սպասում հասկացություններով: Կոնգրեսն ու կոալիցիան քննարկում են արտահերթ ընտրությունների հարցը, սակայն պարզ է, որ այդ հարցը քննարկելով, փոխադարձ հիմնավորումներով չէ, որ լուծվելու է: Հայաստանի ներքաղաքական հանգուցալուծման գործոնները բոլորովին այլ տիրույթում են և կարծես թե ակնհայտ է, որ այդ այլ տիրույթում առայժմ հարաբերական անդորր է:

Դա անշուշտ չի նշանակում, որ գործընթաց չկա: Պարզապես որոշումների կայացման խնդիր այս պահին կարծես թե դրված չէ սեղանին և գործընթացը մատնված է ինքնահոսի, իսկ ինքնահոսն էլ արտահայտվում է Կոնգրես-կոալիցիա երկխոսությամբ: Երկխոսության գործընթացի առանձնահատկությունն այն է, որ այդ ըստ էության ներքին բովանդակային առումով ոչինչ չորոշող ֆորմատը, արտաքին իմաստով կանխոշորելու է հասարակական վերաբերմունք ընդհանուր ներքաղաքական գործընթացի հանդեպ, դրանից բխող ուշադրությամբ կամ հիասթափությամբ: Եվ այդ իմաստով նկատելի է, որ առայժմ գործընթացը շարժվում է իշխանությանը ձեռնտու հունով, քանի որ հանրության համար որևէ հետաքրքրական և շահագրգռող բան ըստ էության տեղի չի ունենում:

Մյուս կողմից սակայն, քանի որ բուն գործընթացի ճակատագիրը ամենևին էլ Կառավարության ընդունելությունների տանը չէ, որ լուծվելու է, դժվար է միարժեք խոսել իշխանության համար շահեկան ընթացքի մասին: Դրա մասին միարժեք խոսելու համար հարկավոր է տեղեկություններ ունենալ նաև այն տիրույթից, որտեղ իրական քաղաքական պրոցեսն է ընթանում: Դա Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան տիրույթն է, թե կա ավելի վերին շերտ, որտեղ ներգրավված են արդեն Հայաստանի ներքին քաղաքական անցուդարձով շահագրգռված քաղաքական կենտրոններ: Ամեն դեպքում, բանն այն է, որ իշխանության վիճակի շահեկանության մասին խոսելու համար պետք է գնահատել Հայաստանի իրավիճակը թե ներքին, թե արտաքին խնդիրների առումով: Եվ այդ տեսանկյունից ակնհայտ է, որ իշխանությունն անցած երեք տարիների ընթացքում բացի ժամանակ շահելուց, որևէ այլ հիմնարար խնդրի լուծում չի տվել:

Երեք տարվա ընթացքում իշխանությունը որևէ քաղաքական կամ տնտեսական գործընթաց չի հասցրել իր տրամաբանական ավարտին, եթե իհարկե այդպիսին չհամարենք փոքր ու միջին բիզնեսի հանդեպ գրոհը` տնտեսական բարեփոխումների անվան տակ, ինչպես նաև քաղաքացիների սոցիալական բեռի ավելացումը: Այդ խնդիրների չլուծվածությանը գումարվում է նաև այն, որ Հայաստանում ըստ էության չլուծված է մնում գլխավոր խնդիրը` իշխանության խնդիրը: Ո՞վ է Հայաստանում իշխանություն: Ինչպիսի՞ն է Հայաստանում իշխանությունը: Այդ հարցերի պատասխանները երեք տարվա ընթացքում ոչ միայն չեն ստացվել, այլ ավելի լղոզվել է հնարավոր պատկերը: Իշխանությունը մեկ շատ հանդուրժող է, մեկ բավական բիրտ:

Եվ նույնիսկ եթե այդ ամենը ոչ թե հակասականության վկայություն են, այլ իշխանական կազմակերպված մարտավարության, միևնույն է, այդ աջից ձախ նետվող մարտավարության կիրառումն ինքնին վկայում է առավել կայուն և կանխատեսելի վարքագծի հնարավորության բացակայության մասին: Այդպիսի պայմաններում իրավիճակն իսկապես անկանխատեսելի է, և անկանխատեսելիությունն էլ արտահայտվում է ներկայիս հարաբերական անդորրի տեսքով, որն իսկապես կարծես անդորր է փոթորկից առաջ: Միայն տպավորությունն այնպիսին է, որ ներքաղաքական սուբյեկտները, գրեթե առանց բացառության, ավելի շատ զբաղված են ոչ թե փոթորկից առաջ սեփական գոտիներն ու կապերը ամրացնելով, այլ դիմացինների գոտիներն ու կապող պարանները հնարավորինս թուլացնելով: Այդ դեպքում իհարկե հավանականությունը ավելի շատ այն է, որ փոթորիկը կարող է տանել բոլորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում