ԱՄՆ-ը և Եվրամիությունը բանակցություններ են սկսել Լիբիայի Ազգային անցումային խորհրդին որպես ֆինանսական օգնություն մոտ 100 միլիարդ դոլար տրամադրելու համար միջազգային պայմանագիր կնքելու շուրջ: Ինչպես հաղորդում է Euractiv-ը, այդ գումարները տրամադրվելու են Քադաֆիի կառավարության և նրա անձնական` նախկինում սառեցված բանկային հաշիվներից:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մոտ 30 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, անօրինական են ճանաչել Մուամար Քադաֆիի կառավարությունը և որպես լեգիտիմ իշխանություն փաստացի ընդունում են Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը: Վերջին օրերին խորհրդի իշխանությունը ճանաչել են նաև Նիգերիան, Մարոկկոն, Բահրեյնը, Եգիպտոսը և Քուվեյթը:








































