Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել:
Լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը նշել է՝ ընդդիմության այն պնդումները, թե վտանգ կա անկլավները Ադրբեջանին հանձնելու մասով, անհիմն են և աղերս չունեն իրականության հետ։









































