Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

Ինչն էր ընդդիմության տագնապալի փախուստի պատճառը. խորհրդավոր «գաղտնիքը»

Այսօր`մայիսի 4-ին, ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ընթացքում տեղի ունեցավ երկու արտառոց բան: Նախ, անսպասելիորեն դահլիճ վերադարձավ խորհրդարանը «լքած» ընդդիմությունը: Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է անհնազանդության փողոցային, հրապարակային պայքարի մասին և հրաժարվել խորհրդարանական աշխատանքից: Այդ իմաստով անսպասելի էր կառավարության հետ հարցուպատասխանի ներկայանալը: Պարզվեց սակայն, այդ ներկայացումը ըստ էության փողոցային պայքարի մաս էր և նպատակը ավելի շուտ վարչապետ Փաշինյանի հասցեին մեղադրական ելույթ-հարցն էր, որ հնչեցրեց Հայաստան դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը՝ պահանջելով Փաշինյանի հրաժարական, նրան մեղադրելով պատերազմի, կորուստների, բանակցային գործընթացը տապալելու և Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողն» իջեցնելու համար:

Մյուս արտառոցը դարձյալ ընդդիմության կատարմամբ էր, այս անգամ արդեն խորհրդարանից հեռանալու տեսքով: Հայաստան դաշինքը լքեց խորհրդարանը այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանը, ասելով, որ պատասխանի մեջ ինքը կանի կարևոր բացահայտում՝ կապված արցախյան գործընթացի բանակցության, այդ թվում կարգավիճակի հետ կապվածծ հարցերի հետ: Այդ ազդարարումից անմիջապես հետո ընդդիմությունը, որ եկել էր դահլիճ, հայտարարեց վարչապետին լսելու մտադրություն չունենալու մասին և աղմուկ առաջացնելով հեռացավ դահլիճից: Նիկոլ Փաշինյանն էր հայտարարեց, թե, քանի որ ընդդիմությունը դահլիճում չէ, ճիշտ չի համարում անել այն բացահայտումը, որն ազդարարել էր, քանի որ դա մտադիր է անել խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցությունների աչքերին նայելով: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առկախում է իր պատասխանը, մինչ դահլիճում կլինի խորհրդարանական ընդդիմությունը: Ի՞նչ էր ուզում բացահայտել, բանակցային գործընթացի ի՞նչ դրվագի մասին էր ուզում հայտարարել Փաշինյանն իրեն ուղղված մեղադրանքի և հրաժարականի կոչի ի պատասխան:

Ի՞նչն էր ընդդիմության գործնականում փախուստի պատճառը, այդ ի՞նչն է, որը հայտարարելու առիթը նրանք չտվեցին Փաշինյանին: Թե՞ տեղի ունեցավ այսպես ասած երկուստեք «ցանկալի» մի բան, երբ կողմերից յուրաքանչյուրը այսպես ասած «պարզերես» ու հաղթող մնաց իր կողմնակիցների ու հետևորդների մոտ: Միաժամանակ փաստ է այն, որ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ առաջարկել է խորհրդարանական ընդդիմությանը հանդիպել փակ ձևաչափով՝ խորհրդարանում կամ կառավարությունում, հայտնելով բանակցային թե անցյալի, թե ներկայիս գործընթացը ամենայն մանրամասնությամբ նրանց ներկայացնելու պատրաստակամություն, ինչին ի պատասխան ստացել է մերժում: Այլ կերպ ասած, առնվազն Փաշինյանի մարտավարության առումով քայլը ամենևին նոր չէր, ինչպես և նոր չէր իրավիճակի և պատմության ամբողջ մանրամասներին ծանոթանալու հնարավորությունից ընդդիմադիր խմբակցությունների խուսանավումը: Պետք է ենթադրել, որ նրանք մեծ հաշվով ծանոթ են այդ մանրամասներին, այլապես դրանց ծանոթանալը պետք է որ հետաքրքրեր ատաջին հերթին հենց իրենց: Մյուս կողմից, այստեղ թերևս խնդիրը ոչ թե ընդդիմության, այլ նրանց լիդերների, կամ երկու լիդերներից՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից որևէ մեկի որոշումն է, որն արգելում է իր խմբակցության ներկայացուցիչներին ծանոթանալ բանակցային պատմությանը: Բայց ինչու՞, այդ դեպքում ինչի՞ց են վախենում Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, հատկապես, երբ խոսքը հանրությունից փակ հանդիպման մասին է, թեև Փաշինյանը փաստորեն խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առնվազն մի դրվագով հայտարարեց արդեն «բաց» ռեժիմով «բացահայտում» ազդարերելու մասին:

Թե՞ այդուհանդերձ տեղի ունեցածը մանևր էր, որ ընդդիմություն-իշխանություն բախման ռեժիմում կատարվեց որևէ արտաքին կողմի համար:

Բոլոր դեպքերում թերևս չի բացառվում, որ խորհրդարանում տեղի ունեցածը ունի գուցե ոչ ամբողջապես դրսևորվող, սակայն հանգուցային նշանակություն այն ամբողջ զարգացումների համատեքստում, որ ծավալվում են Հայաստանում արդեն մի քանի օր: Այդ իմաստով ուշադրության էր արժանի և հայտարարությունը, որ Փաշինյանն արեց խորհրդարանում, կապված այդ իրադարձությունների հետ: Ըստ նրա, ժողովրդավարությունն այսօր Հայաստանի թիվ մեկ այցեքարտն է, իր խոսքով՝ միջազգային բրենդը, բայց դա նաև չի նշանակում, որ ժողովրդավարությունը թուլություն է և կհանդուրժի ամեն ինչ: Փաշինյանն ազդարարեց, որ կան գծեր, որոնք անցնելու դեպքում ժողովրդավարությունը կգործի իր օրինական գործիքակազմի ամբողջ ուժգնությամբ: Որո՞նք են այդ գծերը, դրանք ունեն որակակա՞ն, թե՞ ժամանակային սահմանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում