Wednesday, 24 06 2026
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

Հայ-ամերիկյան կարևոր հայտարարություն

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ռազմավարական երկխոսության շրջանակում մայիսի 3-ին Վաշինգտոնում տեղի ունեցած ամփոփիչ նիստից հետո տարածել են համատեղ հայտարարություն: Հայտարարությունը արձանագրում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի ամերիկյան այցի, ինչպես նաև արտգործնախարարների գլխավորությամբ ռազմավարական երկխոսության նիստի արդյունքի վերաբերյալ  որոշակի ընդգծումներ: Մասնավորապես, «պատվիրակությունները դրական են գնահատել երկկողմ կապերի առկա մակարդակը և անդրադարձ կատարել գործընկերության ընդլայնման ներուժին»: Այդ շարքում առաջինը Հայաստանի ժողովրդավարական վերափոխումներին ԱՄՆ աջակցության հեռանկարի շուրջ դիտարկումն է: Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ «պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտների կառուցման գործում, որոնք կարտացոլեն ընդհանուր արժեքները և կապահովեն ավելի արդյունավետ կառավարում և բարեկեցություն»:

 

Մատնացույց է արվում մի շարք ոլորտային վերափոխումների աջակցության հանգամանքը: Այս ասպեկտը լինելով առավելապես ներքին բովանդակության, այդուհանդերձ պարունակում է նաև Հայաստանի արտաքին ներուժի վերափոխման հեռանկար: Բանն այն է, որ արտաքին, անվտանգության ներուժի վերափոխման հիմքը՝ ինչը առիթ եմ ունեցել նշելու բազմիցս, ներքին ներուժի արդիականացումն ու զարգացումն է: Ըստ այդմ, Հայաստանի ժողովրդավարական վերափոխման միջոցով հասարակական ստեղծագործական ներուժի դրսևորման առավել բարենպաստ և կայուն, առավել արդիական միջավայրի ձևավորումը ոչ միայն զուտ ներքին կյանքի, այլ ընդհանրապես պետության համընդհանուր քաղաքական կարողության, կենսունակության, մրցունակության ու դիմադրունակության հարց է:

 

Միևնույն ժամանակ, այդ համատեքստում էական է այն, որ տվյալ վերափոխման խնդիրները չդիտվեն որևէ արտաքին-անվտանգային խնդրին առնչվող «պայմանների» կամ «նախապայմանների» տրամաբանության մեջ, որովհետև դա բերելու է ներքին զարգացումների, ներքին արդիականացման արգելակման, փակուղային իրողության: Ըստ այդմ, ներքին վերափոխումների օրակարգն ու դրան ԱՄՆ աջակցությունը պետք է թերևս երկուստեք լինեն «արտաքին» օրակարգերից անկախ՝ առավել արդյունավետ լինելու համար: Միևնույն ժամանակ, համատեղ հայտարարությունը ունի նաև հենց արտաքին, անվտանգության օրակարգին անդրադարձ, որը բավականին զուսպ և ստանդարտ է իր ձևակերպման մեջ: «Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության և խաղաղապահության միջոցով: Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով»: Անդրադարձի զսպվածությունը թերևս խոսում է մի քանի բանի մասին:

 

Նախ, իրավիճակի բարդ և բավականին բազմաշերտ բնույթի, ինչը թե հայկական, և թե նաև ամերիկյան կողմի համար ենթադրում է բազմիմաստության և բազմավեկտորության անխուսափելի, անխուսանավելի հանգամանքներ և գործոններ: Իսկ դա նշանակում է նաև խնդիրներ մոտեցումների նույնականության կամ շոշափելի ընդհանրության հարցերում: Ընդ որում, դա ևս բնական և օբյեկտիվ իրավիճակ է, որի պարագայում պարզապես շատ կարևոր է համատեղ աշխատանքի և քննարկումների մեխանիզմի առկայությունը, ինչի առկայությունն էլ փաստացի արտացոլվում է հայտարարությամբ, և դա կարևոր հանգամանքներից մեկն է: Միաժամանակ, շատ կարևոր է և այն, որ այդ հարցերում ննույնական կամ գերակշռորերն ընդհանուր մոտեցումների հարցում եղած «պատնեշները» չխանգարեն ներքին վերափոխումների հարցում ունեցած ընդհանուր, գործակցային և գործընկերային գերակշռող համադրվածության հեռանկարին: Եվ այդ համատեքստում էլ հայտարարության մեջ կարևոր է արձանագրումը, որ Հայաստանի արտգործնախարարի ամերիկյան այյցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները արձանագրել են «շոշափելի արդյունքների հասնելու ձգտում»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում