Ռուս-իսրայելական հարաբերությունները ճաք են տալիս Սերգեյ Լավրովի արտահայտությունների պատճառով։ Հիշեցնենք, Լավրովը իտալական հեռուստաընկերությանն եթերում փորձել էր փաստարկել Զելենսկիին նացիզմի մեջ մեղադրելու ռուսական քաղաքականությունը եւ հայտարարել, թե Հիտլերը նույնպես հրեական արյուն ուներ», «դա բացարձակապես ոչինչ չի նշանակում, իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինի հետ:










































