Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Wise-Travel պարբերականը Վրաստանն ընդգրկել է զբոսաշրջության զարգացման պլանում «չգնահատված» երկրների թվում։ Wise-Travel-ը նշում է, որ Վրաստանն առանձնանում է իր հյուրընկալությամբ։
Պարբերականի տվյալներով, ճանապարհորդների միայն չնչին մասն է վճռումայցելել Կովկաս՝ Վրաստան, Հայաստան ու Ադրբեջան, թեև այդ երկրներն ունեն հազարամյա քաղաքակրթություն, իսկ նրանց պատմական հուշարձանները գերում են զբոսաշրջիկներին։
Չնայած այդ տարածաշրջանում գոյություն ունեցող պատմական ու քաղաքական բազմաթիվ դժվարություններին՝ կովկասյան այդ երկրներ այցելող զբոսաշրջիկները մշտապես իրենց անվտանգ կզգան։










































