Tuesday, 14 05 2024
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան

Հայ-հնդկական նոր էջի առաջին տողերը

Մենք բացում ենք հայ-հնդկական տնտեսական հարաբերության իրապես նոր էջ, իսկ ավելի ճիշտ վերականգնում ենք առևտրային պատմմական կապերը, Հնդկաստան աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա մասնակցել է հայ-հնդկական բիզնես համաժողովին, միաժամանակ հայ գործարարների պատվիրակության հետ այցելել Հնդկաստանի ֆինանսատնտեսական, լոգիստիկ կենտրոն Մումբայի քաղաք:

Հնդկական կողմն իր հերթին հայտարարել է Հայաստանի տարանցիկ հնարավորությամբ հետաքրքրված լինելու մասին: Այդ մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր դեռևս նախորդ տարի հոկտեմբերին, Երևան կատարած իր այցի ընթացքում, խոսելով նաև այդ նպատակով իրանական նավահանգիստներն օգտագործելու հնարավորության մասին: Խոսել հայ-հնդկական տնտեսական կապի անհրաժեշտության և կարևորության մասին, թերևս ավելորդ է, ինչպես նաև ավելորդ է խոսել այդ կապի ընդհուպ ռազմա-քաղաքական նշանակության մասին, հաշվի առնելով և Հնդկաստանի աճող դերակատարումը միջազգային հարաբերություններում և անվտանգության համակարգերում: Սակայն, ներկայումս ոչ թե խոսելու, այլ գործի և արդյունքի ժամանակն է, ըստ այդմ կարևոր է, թե հայ-հնդկական տնտեսական հարաբերության նոր էջը երբ և ինչպե՞ս է սկսելու «լրացվել», այսինքն ինչ առարկայական գործեր են հաջորդելու հայտարարություններին, որ հնչել են արտգործնախարար Միրզոյանի աշխատանքային այցի ընթացքում: Այդ այցի ընթացքում նա հանդիպել է իր հնդիկ գործընկերոջը, և ինչը թերևս կարևոր է՝ նաև Հնդկաստանի վարչապետ Մոդիին:

Այդուհանդերձ, տնտեսական հարաբերության էջը եթե «դատարկ» է կամ «կիսադատարկ», որևէ նշանակություն չունի՝ այն հին է, թե նոր: Էջը պետք է լրացնել, ու թեև Հայաստանի տնտեսական իրողություններն ու մարտահրավերներն այսօր այնպիսին են, որ կաթիլն էլ կարող է ունենալ էական նշանակություն և կարևորություն, այդուհանդերձ նաև համաշխարհային դինամիկան է այնպիսին, որ անհրաժեշտ են տնտեսական վերափոխման առավել հորդ աղբյուրներ և այդ համատեքստում հայ-հնդկական տնտեսական հարաբերության նոր էջը ունի թերևս նշանակալի նախագծերի անհրաժեշտություն և դրանց վերաբերյալ առարկայական պայմանավորվածություններ: Ընդ որում, այդ իմաստով թերևս առանձին «գիծ» է այն, թե ինչ հեռանկարներ կարող են լինել ռազմարդյունաբերության ոլորտում, որտեղ Հնդկաստանն ունի բավականին հավակնոտ վարքագիծ, իսկ Հայաստանը՝ բավականին հավակնոտ գիտական, տեխնոլոգիական ներուժ: Իհարկե հարցն այդտեղ ունի նաև բավականին «հավակնոտ քաղաքական արգելապատնեշներ», որոնք հարկ է հաղթահարել, սակայն հենց այդ նպատակները սպասարկելուն է միտված դիվանագիտությունը, որի արդյունավետությունն իհարկե այս դեպքում էապես կախված է լինելու նաև տնտեսական մասնավոր շրջանակների հմտությունից և հաղորդունակությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում