Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային հականավային հրթիռներ մատակարարել՝ ռուսական նավատորմի դեմ պայքարելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը Sky News-ի եթերում հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է երաշխավորել, որ ռուսական նավերը չկարողանան հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին։
Ուոլասը հաստատել է, որ Լոնդոնը մտադիր է մոտ ապագայում Կիևին փոխանցել բարձր տեխնոլոգիական Brimstone հրթիռներ։ Միաժամանակ, նա պարզաբանել է, որ խոսքը հրթիռի մոդիֆիկացիայի մասին է, որը կարող են օգտագործել ցամաքային, այլ ոչ՝ ծովային ուժերը։