Ավստրալիայի իշխանությունները 7000-ից ավելի վիզա են տրամադրել Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր լքել են իրենց երկիրը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է ավստրալական SBS հեռուստաալիքը՝ երկրի ՆԳ նախարարությանը հղում անելով։
Գործակալության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 23-ից Ուկրաինայի քաղաքացիներին տրվել է մոտ 7000 ժամանակավոր վիզա՝ թույլ տալով նրանց մուտք գործել Ավստրալիա և մնալ երկրում՝ մինչև երեք տարի աշխատանքի իրավունքով և պետական բժշկական ապահովագրությամբ։