Օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուահիդ Գալալին` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ դեսպանի գործունեությունը մեծապես նպաստել է հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ աշխատանքային հետագա գործունեության ընթացքում պարոն Ուահիդ Գալալը կշարունակի խթանել երկու բարեկամ երկրների միջև առկա հարաբերությունների ընդլայնումը£
Եգիպտոսի դեսպանը շնորհակալություն հայտնց ընդունելության եւ այն համագործակցության համար, որ իր պաշտոնավարման տարիներին ծավալվել է ՀՀ Ազգային ժողովի հետ: Նա բարձր գնահատեց ԱԺ նախագահի ներդրումն այդ համագործակցության մեջ` առանձնահատուկ ընդգծելով 2010 թվականի հունվարին Հովիկ Աբրահամյանի կատարած պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի կողմից ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների համար անցկացվող վերապատրաստման դասընթացները եւ դրանց շարունակականությունը : Նա հույս հայտնեց, որ Եգիպտոսում նոր խորհրդարանական ընտրություններից հետո կվերականգնվի հայ-եգիպտական միջխորհրդարանական համագործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:











































