Wednesday, 01 07 2026
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այլևս երբեք. Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում կոնգրեսականների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ամերիկահայ համայնքի մասնակցությամբ անցկացվել է միջոցառում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Միջոցառմանը ներկա Կոնգրեսի անդամները, մարդու իրավունքների, կրոնական և էթնիկ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները հարգել են 1915-1923 թթ Թուրքիայում հայերի, հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակը։

Միջոցառման հատուկ հյուրերից են եղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր գրող Փիթեր Բալաքյանը, ԱՄՆ Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի նախագահ Նադին Մաենզան և այլք:

«Մենք հավաքվել ենք այստեղ՝ հիշելու պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, դա իսկապես այն հնարավորությունն է՝ ասելու «այլևս երբեք»…», – ասել է սենատոր Վան Հոլենը՝ ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման գործում:

Կոնգրեսական Ջոն Սարբանեսն էլ շեշտել է. «Այժմ բոլորիս պարտականությունն է ապահովել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունը լինի այնքան խորը, լայն և ազդեցիկ, որքան հնարավոր է»:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

Ոգեկոչման հանդիսավոր արարողությունը հովանավորվել է ամերիկահայ կազմակերպությունների և Հայաստանի դեսպանության կողմից՝ Կոնգրեսի հայկական հանձնախմբի հետ համագործակցությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում