Արցախը հնարավոր է դարձնել անկախ, պահպանել անկախ և հայկական իրավական միջազգային միտքը տալիս է մեզ ինչպես մտավոր, այնպես էլ գիտական ու իրավական բավարար հենք՝ պայքարելու Արցախի անկախության ու ինքնիշխանության համար։
Հետևապես, ընկրկելն անթույլատրելի է, վախը՝ աղետալի։ Մենք առանց այդ էլ կորցրել ենք առավելագույնը և գուցե պահն է կանգ առել, շունչ քաշել ու գործել, ոչ թե սպասել թուրքի յաթաղաններին ու ադրբեջանի բռունցքներին։ Այսպես, ունենք արդյո՞ք իրավական կոնկրետ գործիքակազմ՝ միջազգային իրավունքի շրջանակներում Արցախի անկախությանը հասնելու և հարցը համամարդկային իրավունքների տիրույթում լուծելու համար։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազատություն ռադիոկայանի մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ։