Այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Լիբիայում կրակի դադարեցման և քաղաքական բանակցությունների հաստատման հարցում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Չնայած ապստամբների հաջողություններին, Քադաֆին և նրա կողմնակիցները շարունակում են որոշակի ազդեցություն և ռազմական պոտենցիալ ունենալ»,- ասել է Մեդվեդևը: «Մենք կցանկանայինք, որպեսզի դա (հակամարտությունը – 1in.am) որքան հնարավոր է շուտ ավարտվի»,- հավելել է նա:
Մեդվեդևը նաև ասել է, որ Ռուսաստանը Լիբիայի հարցում ճշգրիտ դիրքորոշում ունի: «… Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- ասել է ՌԴ նախագահը: