Sunday, 01 10 2023
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է
Քաղաքական կամք է պետք․ ՀՌԱՀ-ը կարող է ներկայացնել փաստարկներ՝ ռուսական ալիքները արգելելու համար
Գաղթի ճանապարհ՝ «լուսավոր դարում»
17:00
Լոնդոնը, Հռոմը և Տոկիոն մտադիր են նոր սերնդի կործանիչ մշակել
16:45
Թայվանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուզանավը
Ռուսաստանը Ղազախստանի միջոցով շարունակում է քարածուխ վաճառել Լեհաստանին
16:15
Նորվեգիան ավելի քան 92 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային
16:00
Պակիստանում աֆղանստանցի փախստականների թիվը հասել է 3,5 միլիոնի. ՄԱԿ
15:45
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ

Երբ հրաժարվում ես ազատել ռազմագերիներին, նրանց դարձնում ես առևտրի առարկա. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ապրիլի նիստում: Ելույթը՝ ստորև.

Հարգելի գործընկերներ, հարգարժան նախագահող,

Այսօր ավելի վաղ դուք ասացիք, որ այս հարթակը դիտարկում եք ավելի շուտ որպես ագորա, քան որպես արենա։ Եվ ես կիսում եմ Ձեր այս մոտեցումը։ Ցավոք, երբեմն մենք այս հարթակն օգտագործում ենք որպես մարտի դաշտ՝ մոռանալով Եվրոպայի խորհրդի հիմքում ընկած նախնական գաղափարը․ համատեղ խնդիրներին լուծում գտնելու համար Եվրոպական ազգերի՝ մեկ վայրում հավաքելու գաղափարը, մասնատված մայրցամաքում խաղաղության վերակառուցման և պահպանման գաղափարը, Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գաղափարը։

Երեկ իմ ադրբեջանցի կոլեգան հայտարարեց,որ Ադրբեջանն արել և անում է ամենը խաղաղության հասնելու համար։ Եվ ես հասկացա, որ, լինելով միևնույն կազմակերպությունում, մենք, այդուհանդերձ, տարբեր կերպ ենք ընկալում այս կազմակերպության հիմքում ընկած հիմնական արժեքները։ Մենք տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը, մենք տարբեր կերպ ենք ընկալում մարդու իրավունքները։

Երբ դու ծննդատուն ես ռմբակոծում, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու տարեց քաղաքացու ես գլխատում, դա չի հանգեցնում խաղաղության։
Երբ դու քո մայրաքաղաքի սրտում ավարների պուրակ ես կառուցում՝ տեղադրելով այնտեղ հայ զինվորների նվաստացնող և ապամարդկայնացնող մանեկեններ, երբ դու հպարտությամբ տանում ես երեխաներին այդ պուրակ և ցուցադրում այդ մանեկեններն ու այլ, այսպես կոչված, ավարները, դա չի հանգեցնում խաղաղության։ Սա կարող է հանգեցնել քամահրանքի, գուցե ատելության, բայց ոչ՝ խաղաղության։

Երբ դու հրաժարվում ես ազատել ռազմագերիներին, այլ պահվող անձանց, երբ նրանց դարձնում ես առևտրի առարկա՝ շարունակաբար նորանոր պահանջներ ներկայացնելով, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու կարևորություն չես տալիս հայ ռազմագերիներին առնչվող ՄԻԵԴ որոշումներին, ԵԽԽՎ և Եվրոպական խորհրդարանի բանաձևերին՝ մերժելով մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային գործիքները, դա չի հանգեցնում խաղաղության։

Երբ դու կրակում ես գյուղերի, իրենց հայրենիքում ապրող խաղաղ բնակիչների վրա՝ օգտագործելով մեծ և փոքր տրամաչափի զենքեր, դա չի հանգեցնում խաղաղության։

Երբ դու դիտավորյալ պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը, ներառյալ՝ երեխաներին, տաքանալու հնարավորությունից ցրտագույն եղանակային պայմաններում, դա խաղաղություն չէ։

Երբ քո զինված ուժերը բարձրախոսներով սպառնում են խաղաղ բնակչությանը՝ ստիպելով նրանց լքել իրենց տները և հայրենի գյուղերը, դա խաղաղություն չէ։

Երբ դու վնասում, ոչնչացնում ես հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները, գերեզմանոցները նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, ԵԽԽՎ, Եվրոպայի խորհրդարանի համապատասխան բանաձևերի ընդունումից հետո, երբ քո նախագահը հրապարակայնորեն կարգադրում է ջնջել հին հայկական ձեռագրերը Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների վրայից՝ այսպիսով ջնջելով հայկական հետքը այդ տարածքներից, դա խաղաղություն չէ։

Հետևաբար, հարգելի կոլեգաներ, խոսելով խաղաղության մասին, նախ եկեք համոզվենք, որ այստեղ, այս ագորայում, մենք նույն կերպ ենք ընկալում այդ բառը։ Գուցե սա կօգնի մեզ սկսել վստահության կառուցման գործընթաց, խաղաղության կառուցման գործընթաց, և ի վերջո իրական խաղաղություն բերել մեր տարածաշրջանին։

Շնորհակալություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում