Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է

«Ադրբեջանը հաջորդ տարի կավարտի Նախիջևանին կապող երկաթուղու կառուցումը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման և Բաքվի ու Երևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Ալիևը հույս է հայտնել, որ երեքշաբթի օրը Բաքվում կայացած տնտեսական համագործակցության ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվեն երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր և կբացահայտվեն փոխգործակցության նոր ոլորտներ։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության բացմանը՝ Ալիևն ասել է, որ հաջորդ տարի ադրբեջանական կողմը կավարտի իր տարածքում երկաթուղու մի մասի կառուցումը, որը երկրի հիմնական մասը կմիացնի Նախիջևանի հետ։ Ալիևը նաև մանրամասնել է, որ 100 կմ ընդհանուր երկարությամբ այս երկաթուղու 60 կմ-ն արդեն կառուցված է. «Ինչ վերաբերում է ավտոմայրուղուն (այն նաև Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ), ապա ադրբեջանական կողմում աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցին լիովին համապատասխան»,- ընդգծել է Ալիևը։ Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը դեռևս չի սկսել աշխատանքներն այս ուղղությամբ՝ ընդգծելով, որ Երևանն անգամ չի փոխանցել իր տարածքով անցնող մայրուղու աշխարհագրական կոորդինատները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում