Sunday, 07 06 2026
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Չենք լռելու»-ն չի լռելու

Չենք լռելու»-ն ցանկություն չունի մեկնաբանելու «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «սենսացիոն» տեղեկությունն այն մասին, թե նախաձեռնությունը գաղտնի ֆինանսավորվում է Մայր աթոռի կողմից: «Չենք լռելու»-ն մեկ ամիս առաջ էլ չէր մեկնաբանում մառազմատիկ պնդումները, թե ինքը «մեծ ֆինանսավորում ունի մութ ուժերից»:

Ոչ մի էժանագին սենսացիա չի կարող ստիպել երիտասարդական նախաձեռնությանը որևէ կերպ փոխել իր սկզբունքներն ու աշխատաոճը: Նախաձեռնության կողմից ինչպես քննադատվել, այնպես էլ քննադատվելու է Գարեգին Բ-ի գլխավորությամբ Հայ Առաքելական եկեղեցու վերնախավում գտնվող մի շարք հոգևորականների բացարձակ անհաղորդությունը ներհասարակական կյանքին, նրանց կողմից հարյուրավոր հնադարյան սրբավայրերի փրկման խնդրի անտեսումը, աղանդների կարգավիճակը բարելավող օրինագծի ընդունմանն ընդառաջ հանցավոր լռությունը:

Որպես երևույթ ինչպես քարկոծվել, այնպես էլ քարկոծվելու են հայի ինքնությունը քայքայող օտարածին աղանդները: Ի դեպ, այս առումով նշենք, որ «Չենք լռելու»-ն մոտակա օրերին սկսելու է աղանդների մերկացման լայնածավալ ծրագիր` 5 բացառիկ տեսանյութի հրապարակմամբ:

Երիտասարդական նախաձեռնությունը նույն ոգով շարունակելու է «Բնություն, թե՞ բիզնես» ահազանգերի շարքը, և որքան էլ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություններ տարածի, թե «անօրինական ծառահատումներ չկան», «Չենք լռելու»-ն դրանց ի պատասխան փաստաթղթեր կհրապարակի ոչ միայն այն մասին, որ ծառահատումներ կան, այլև բնապահպանության նախարարության կողմից դրանց հովանավորվելու մասին:

Ինչպես և նախկինում, ապագայում ևս «Չենք լռելու»-ն կարևորելու է պաշտպանության նախարարության հետ իր համագործակցությունը` «Չենք լռելու, որ մեր տղերքը ծառայեն հանգիստ» խորագրի շրջանակներում:

Միաժամանակ, «Չենք լռելու»-ն պաշտոնապես հայտարարում է, որ մինչ օրս որևէ մեկի կողմից ֆինանսական որևէ օժանդակություն չի ստացել: Չնայած դրան, նախաձեռնությունը պատրաստ է քննարկել այդպիսի օժանդակության առաջարկներ կոնկրետ ծրագրերի շրջանակներում իր մտահոգությունները կիսող անհատների և կազմակերպությունների կողմից:

Ինչ խոսք, «Չենք լռելու»-ի հիմնադիր խմբի անդամներին հաճելի է, որ իրենց էնտուզիազմի հաշվին ծավալած գործունեությունն այնպիսի մեծ հասարակական հնչեղություն է ստացել, որ ոմանք համոզված են, թե նախաձեռնության ետևում «լուրջ ուժեր» են կանգնած:

«Չենք լռելու»-ն հատուկ շնորհակալություն է հայտնում «Հրապարակ» օրաթերթին` նախաձեռնության համեստ արժանիքներն այդքան բարձր գնահատելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում