Saturday, 10 06 2023
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում
16:45
Խերսոնում սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել
Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
Ադրբեջանում զինծառայող է մահացել. շրջանառվում է ինքնասպանություն գործելու տարբերակը
16:00
Եղանակը Հայաստանում – Հունիս 11, 2023
15:45
Կանադայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Կիև
15:30
Եղանակը աշխարհում – Հունիս 11, 2023
15:15
Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը
ԱՄՆ-ն գաղութացնում է Հայաստանը․ Բելառուսը ստանում է միջուկային զենք
14:45
Նոր Կախովկայում ջրի մակարդակը մեկ օրում իջել է 3 մետրով
Արագածոտնում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 5 վիրավորներից 1-ը երեխա է
Ըստ դատախազության՝ Նանսենի այգու հատվածը Տարոն Մարգարյանի որոշմամբ օտարվել է թաղապետի կնոջը

Ռուսական քարտեզներով, բայց Բրյուսելի միջնորդությամբ հայ-ադրբեջանական կարգավորումը նոնսենս է. Տարասով

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:

Հատկանշական է, որ երկու օր առաջ էլ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցը։ Ադրբեջանի նախագահն այդ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ պատրաստ է երկկողմ բանակցություններ վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․«Պետության ղեկավարը տեղեկացրել է, որ արդեն կազմվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերով աշխատանքային խմբերը, և հայտնել է Բաքու-Երևան ձևաչափով բանակցություններին պատրաստ լինելու մասին»,- նշվում  է Ադրբեջանի ղեկավարի մամլո վարչության տարածած հաղորդագրությունում:

Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորումը տեղի ունենա Շառլ Միշելի միջնորդությամբ կամ ինչպես Ադրբեջանի նախագահն է ցանկություն հայտնել՝ երկկողմ ձևաչափով, արդյոք գործընթացից դուրս չի մնում Մոսկվան։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը համարում է, որ ինքնին դրական փաստ է այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ուղիղ հեռախոսազրույցներ են ունենում։ Սակայն Տարասովը գտնում է, որ այս պահին ամենակարևոր հարցն այն է, թե ինչ ձևաչափով ու ու՞մ սցենարներով են իրադարձություններն առաջիկայում զարգանալու․ «Ընդհանրապես  ի՞նչ են քննարկել արտգործնախարարները։ Արդյոք խոսք է գնացել նաև խաղաղ պայմանագրի մասին, այդ դեպքում ՝ո՞ւմ միջնորդությամբ։ Մոսկվայում Փաշինյանի այցից հետո տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանն է միջնորդություն իրականացնում խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։ Բայց Ալիևը Բաքվում հայտարարում է, որ իրենք արևմտյան սցենարով են գնում ու պատրաստ են անգամ Երևան-Բաքու ձևաչափով աշխատել։ Այստեղ որոշակի անհասկացվածություն է առաջանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Տարասովի՝  Մոսկվան իհարկե ողջունում է այն հանգամանքը, որ Միրզոյանն ու Բայրամովը ուղիղ  հեռախոսազրույց են ունենում, սակայն հարց է առաջանում, թե  կոնկրետ ինչի մասին է այդ դիսկուրսը․ «Այո՛, հաղորդագրության մեջ նշվում է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, բայց այստեղ էլ հարց է առաջանում, թե ինչ ֆորմատով։ Եվ գլխավոր հարցն է ՝ ինչպես են նրանք որոշելու այդ սահմանները, որ քարտեզների հիման վրա, ով ունի այդ քարտեզները։ Մոսկվան ունի, ուրեմն ստացվում է, որ առանց Ռուսաստանի մասնակցության, թեկուզ խորհրդատվական մակարդակով՝ դա անհնար է։ Եթե իրենք հանձնաժողով են ստեղծում, ուրեմն այդ մասին պետք է  պատկերացումներ ունենան։ Եվ հետո՝ արդյոք դելիմիտացիան ու դեմարկացիան առանձին ստորագրություն է պահանջելու, թե դա մտնելու է խաղաղ համաձայնագրի ծավալուն փաթեթի մեջ։ Այդ հարցերը ևս պատասխաններ են պահանջում»,-նկատեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ արտաքնապես տպավորություն է ստեղծվում, որ ռուսական քարտեզներով ու արևմտյան նախաձեռնությամբ հարցերը լուծելու քայլեր են արվում։ Սակայն, դա ըստ, մեր զրուցակցի նոնսենս է։

Տարասովը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կրեմլի կայքում Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաշվետվություն կա, որտեղ օգտագործվում է Լեռնային Ղարաբաղ տերմինը․ «Իսկ ահա Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ այդ տերմինը չի նշվում։ Դա ինչի՞ մասին է խոսում։ Դուք գիտեք, որ Ադրբեջանն այդ տերմինը մերժում է, Բաքուն ասում է Լեռնային Ղարաբաղ  վարչատարածքային միավոր գոյություն չունի, իսկ մենք համարում ենք, որ կա։ Այստեղից կարելի է ենթադրություններ անել, որ նաև կարգավորման սցենարների ու ձևաչափերի վերաբերյալ մեր դիրքորոշումները տարբերվում են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում