
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը, անդրադառնալով ԱՄՆ կողմից Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության, նշել է, որ դա թույլ կտա ուկրաինական ԶՈՒ-ին՝ «անցնել ավելի առաջադեմ սպառազինությունների և ՀՕՊ համակարգերի, որոնք, ըստ էության, պատրաստ են օգտագործել ՆԱՏՕ-ում»։ Բլինկենն այդ մասին հայտարարել է Կիևում՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Բլինկենը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է առաջիկա օրերին Կիև վերադարձնել իր դիվանագետներին. հայտնում է Reuters-ը։