Saturday, 27 06 2026
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Ռուսաստանը մեր շահերի հաշվին ամեն ինչ կանի, որ Թուրքիան ու Ադրբեջանը չմիանան իր դեմ պատժամիջոցներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվում են Մինսկի խմբից, իսկ Բրյուսելը Մոսկվայից ուզում է խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործում։ Ինչքանո՞վ է  ռեալ այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել հենց Բրյուսելի միջնորդությամբ։

Նախևառաջ պետք է նշել, որ Ռուսաստանն  իսկապես տարածաշրջանում ունի շահեր ու շարունակում է այստեղ մեծ դեր խաղալ։ Դա հասկանալի է, Արցախում են ռուս խաղաղապահները, նույն եռակողմ հայտարարության միջնորդը հենց Ռուսաստանն է։ Բայց ինչու՞ է Ռուսաստանը խանդով մոտենում այլ նախաձեռնություններին՝ օրինակ Շառլ Միշելի բրյուսելյան նախաձեռնությանը։ Ինչու է Ռուսաստանն ուզում քանդել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Պատճառը շատ հասարակ է։ Ռուսաստանը շարունակում է այն քաղաքականությունը, որի համաձայն հայ ժողովրդի  տարածքներով իրենք լուծում են իրենց հարցերը տարածաշրջանում։ Ադրբեջանն ուզում է տիրանալ Ղարաբաղին, ուզում է, որ նաև Ստեփանակերտն իրեն ենթարկվի ու Ռուսաստանին ասում՝ մենք ու  Թուրքիան քո դեմ չենք կիրառի սանկցիաներ Ուկրաինայի հարցով, բայց  մի պայմանով՝ դու պետք է Ստեփանակերտն էլ ենթարկեցնել Բաքվին։ Կամ դու պետք է Հայաստանին  ստիպես, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք բացվի։ Ռուսաստանը հակված է դա անել, քանի որ ուզում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը չմիանան այդ սանկցիոն քաղաքականությանը։ Այստեղ առաջանում է  խոչընդոտ՝ Եվրամիություն-Միացյալ Նահանգներ, որոնք ուզում են մեր հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով, բայցև թույլ չեն տա, որ ոտնահարվեն Հայաստանի իրավունքներն՝ այդ  թվում նաև Արցախի հետ կապված շահերը, տարածքային ամբողջականությունը։ Սա է ամբողջ հարցը։ Զախարովան նման հայտարարություններ է անում ՝ իմանալով, որ Եվրամիությունը լրացուցիչ աջակցություն է տալիս,  բայց չի կարող փոխարինել Ռուսաստանի խաղաղապահներին։ Բայց ինչո՞ւ են  իրենք նման հայտարարություններ անում, ինչու՞ է Ռուսաստանն ուզում քանդել Մինսկի խումբը՝ մի պատճառով, որ  չլինի խոչընդոտ, որ մեր տարածքները փոխանցվեն Ադրբեջանին։ Հասարակ տրամաբանություն է։ Հիմա Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը չմիանան այս սանկցիոն քաղաքականությանը և բոլոր քայլերը հենց դրան են միտված։

Իսկ հայկական կողմերի ջանքերը՝ Եվրամիության միջոցով լուծել հայ-ադրբեջանական խնդիրը, խաղաղության պայմանագրի հարցը ինչպե՞ս կգնահատեք։ Արդյոք այդ ջանքերը ուղղված են նաև Ռուսաստանին, ժողովրդական լեզվով ասած, «թասիբի գցելու» համար։

-Ես կասեի, որ Հայաստանի ջանքերը հետևողական չեն։ Մի կողմից մենք տեսնում ենք, որ Հայաստանն աշխատում է Եվրամիության, Միացյալ նահանգների, առանձին Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ։ Դա կարծես թե լավ է։ Բայց  մյուս կողմից գնում ու Պուտինի հետ ստորագրում են մի փաստաթուղթ, որը ռեալ չեղյալ  է համարում մեր ամբողջ աշխատանքը։ Այդ փաստաթղթում ֆիքսվում է, որ Ռուսաստանը գլխավորն է հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հաշտեցման պրոցեսում, ֆիքսում են, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն  Հայաստանի համար գլխավոր համակարգերն են։ Քանի որ դու հայտարարությունով դա ֆիքսում ես, փաստորեն չեղյալ ես համարում այն լուրջ  աշխատանքը, որը կատարվում է Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ։ Կրկնում եմ՝ ցավոք Հայաստանը հետևողական չէ։

-Իսկ արևմուտքի աջակցությունն այդ հարցերում ինչքանո՞վ է ռեալ։ Նկատի ունեմ՝ կոնկրետ հայ-ադրբեջանական միջնորդությունը և ոչ ղարաբաղյան հակամարտությունը։

Արևմուտքն այսօր էլ աջակցում է։ Հենց արևմուտքն է զսպիչ մեխանիզմ Ադրբեջանի համար։ Բրյուսելի հանդիպումները, Վաշինգտոնի Պետդեպի հայտարարությունները զսպում են Ադրբեջանի հավակնությունները։ Մենք այսօր էլ այդ աջակցությունը տեսնում ենք։ Արևմուտքի կառուցողական դերակատարությունը պարզապես ակնհայտ է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում