Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր բարձրացել է Երևանի ամենաբարձր գագաթը և այնտեղից ուղիղ եթերով հայտարարել է ապրիլի 25-ից բողոքի ակցիաներ սկսելու մասին:
«Ես եկել եմ այստեղից հայտարարելու, որ մենք մեր թիմով, մեր ամբողջ ռեսուրսներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի: Իջնում ենք փողոց՝ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու համար: Սա պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության», հայտարարել է Սաղաթելյանը: