Saturday, 11 05 2024
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ
15:45
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»

ԱՄՆ դեսպանի անսպասելի քայլը Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ապրիլի 20-ին այցելել է Ամուլսարի ոսկու հանքավայր, որտեղ առ այսօր սառեցված է Լիդիան ընկերության ներդրումային ծրագիրը: Սառեցումը տեղի ունեցավ 2018  թվակկանի թավշյա հեղափոխությունից հետո, երբ իշխանության փոփոխությունից հետո բնապահպանների, քաղաքացիների խմբեր և որոշ քաղաքական ուժեր արգելափակեցին հանքավայրի շահագործման ուղղությամբ Լիդիան ընկերության աշխատանքը: Նոր կառավարությունը սկսեց նոր փորձաքննությունների գործընթաց, տեղի ունեցան այլ դատական գործընթացներ, իրավիճակը առ այսօր շարունակում է լինել դե ֆակտո կանգառի վիճակում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանները մշտապես արտահայտվել են Ամուլսարի ներդրումային ծրագրով, այդ թվում նաև հեղափոխությունից առաջ: Այդ ծրագրով հետաքրքրվել են, ներդրումային ծրագրի հեռանկարի կարևորության մասին արտահայտվել են դեռևս դեսպան Ջոն Հեֆֆերնը, նաև դեսպան Ռիչարդ Միլզը, հետո նաև Լին Թրեյսին: Խոսել են նաև ամերիկացի այլ դիվանագետներ: Սակայն վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում այդ մասին խոսակցություններ կարծես թե չեն եղել: Ինչո՞վ էր դա պայմանավորված, բարդ է ասել, այդ ընթացքում եղավ կորոնավիրուսի համաճարակն իր լոկդաունով, հետո 44-օրյա պատերազմը: Եվ ահա այժմ, ԱՄՆ դեսպանը վերստին դրսևորում է հետաքրքրություն Լիդիանի ներդրումային ծրագրի վերաբերյալ, ապրիլի 20-ին այցելում Ամուլսար և խոսում ծրագրի կարևորության մասին, ինչպես հայտնում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը: Ըստ դրա, «դեսպանը քաջալերեց ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։ Նա ողջունեց աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատեց, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի»:

Կա մի հանգամանք, որ ԱՄՆ դեսպանի այցը Ամուլսար դարձնում է բավականին ուշագրավ: Դա այն է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան պաշտոնական այցի և ՌԴ նախագահ Պուտինի հետ համատեղ հայտարարության հրապարակման ֆոնին, ըստ էության դրա հաջորդ օրն իսկ: Իսկ համատեղ հայտարարության մեջ կա հետաքրքիր դիտարկում տնտեսական բլոկի վերաբերյալ: Մասնավորապես՝ «կողմերը ողջունեցին ռուսաստանյան տնտեսական օպերատորների՝ Հայաստանում ամբողջական և ժամանակակից արտադրական ցիկլի ստեղծման մտադրությունը… Որոշվեց հետայսու ևս նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին: Ընդգծվեց, որ Ռուսաստանից տնտեսական օպերատորները Հայաստանի Հանրապետության հիմնական հարկատուների թվում են, ապահովում են աշխատատեղերի զգալի քանակի ստեղծումը և ընդլայնում կադրերի պրոֆեսիոնալ պատրաստման հնարավորությունները»: Այդ տողերում իհարկե չկա որևէ խոսք հանքարդյունաբերության, առավել ևս Ամուլսարի մասին: Սակայն, կա որոշակի իրականություն, որը բավականին «ներդաշնակ» ասոցացվում է այդ տողերին: Այդ իրականության մեջ է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը դարձել է Հայաստանում հանքարդյունաբերության խոշորագույն ընկերության՝ Զանգեզուրի կոմբինատի նոր սեփականատեր, ընդ որում ընկերության բաժնեմասի 15 տոկոսն էլ նվիրաբերելով պետությանը՝ Հայաստանի հանրապետությանը:

Գեոպրոմայնինգը նաև Սոտքի ոսկու հանքավայրի, Արարատի ոսկու հարստացուցիչ կոմբինատի սեփականատեր ընկերությունն է, որն էլ արտահայտել է Հայաստանում հանքարդյունաբերական արտադրական ցիկլեր ստեղծելու մտադրության մասին: Ամիսներ առաջ եղավ տեղեկություն, որ փաստացի կանգնած Ամուլսարի հանքավայրի սեփականատեր Լիդիան ընկերությունը վաճառում է հանքավայրը հենց Գեոպրոմայնինգին: Լիդիանն իհարկե հերքեց տեղեկությունը, սակայն ծուխն ինչպես ասում են չի լինում առանց կրակ: Այդ թվում գուցե և այն «ծուխը», որ ըստ տարբեր խոսակցությունների մակարդակի շրջանառվում էր Ամուլսարի հարցում Լիդիանի դեմ հետհեղափոխական արգելափակումների վերաբերյալ, որ դրանց հետևում ռուսական շահեր են՝ ոսկու այդ հանքավայրը արևմտյան ներդրումային ծրագրի չթողնելու համար: Ավելին, իրավիճակը ունի ուշադրության արժանի մեկ այլ հանգամանք: 44-օրյա պատերազմից և ռեգիոնալ ստատուս-քվոյի փոփոխությունից հետո «Գեոպրոմայնինգը» փաստորեն զրկվել է Սոտքի հանքավայրը ամբողջությամբ շահագործելու հնարավորությունից, ինչը կարող է լինել Ամուլսարի խոշոր հանքավայրի հանդեպ հետաքրքրության լրացուցիչ խթան: Այդ ամենի ֆոնին, բավականին ուշագրավ է, որ հայ-ռուսական համատեղ հայտարարության հաջորդ օրը Հայաստանում ԱՄՆ դեսպանը լինում է Ամուլսարում և փաստացի աջակցություն հայտնում Լիդիանի ներդրումային ծրագրին, որն առ այսօր Հայաստանի համար խոշորագույն արևմտյան ներդրումային ծրագիրն է: Կհաջողի՞ ԱՄՆ դեսպանը այդ ծրագրի պաշտպանության իր ջանքում: Պետք է նկատել թերևս, որ իրավիճակը մարտահրավեր է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում