Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի բանակցողը մոռացել է այս նրբությունները. պատգամավորը` Օսկանյանին

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հոդվածով, որով դեմ է արտահայտվում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Վերջինս, կարծես թե, հպարտությամբ արձանագրում է, որ նաև ինքն է դեմ եղել 1998թ․ փուլային տարբերակին (ըստ էության միակ իրական և իրատեսական տարբերակը Արցախյան հակամարտությունը լուծելու)՝ նշելով, որ առաջարկվող փաստաթղթում չկա նշում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, ըստ Օսկանյանի, եղել է այն, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից: Օսկանյանը, սակայն, եղել է այն կարծիքին, որ ՀՆԱՐԱՎՈՐ Է խոսել կարգավիճակի մասին, բայց զերծ մնալ տարածքային ամբողջականության խնդիրը հիշատակելուց։

«Շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ԻՆՉԸ և ՏԵՂԻ ՈԻՆԵՑԱՎ»,- ասում է պարոն Օսկանյանը, ապա շարունակում։

«Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»:

Այսպիսով՝ պարոն Օսկանյանը պնդում է, որ հնարավոր էր միևնույն փաստաթղթում միաժամանակ խոսել Արցախի կարգավիճակի մասին և շրջանցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը։ Եվ որպես իր պնդման ապացույց ներկայացնում է հաջորդ երեք՝ ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները։ Մի կողմ թողնենք, որ այդ երեք առաջարկներն այդպես էլ չեն ընդունվել, և անհասկանալի է դրանք 98-ի փուլային տարբերակի համեմատ որպես լուրջ դիվանագիտական ձեռքբերում ներկայացնելը։ Փորձենք կարդալ այդ փաստաթղթերը, և կտեսնենք ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ սկզբունքի հիշատակումը թե՛ Ընդհանուր պետության և թե՛ Մադրիդյան առաջարկներում։ Եվ ուրեմն, այդ ի՞նչն էր փոխվել ի նպաստ մեզ։ Տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրու՞մը։ Ի նպա՞ստ։ Ինչևէ։ Սա էլ մի կողմ թողնենք։
Անդրադառնանք պարոն Օսկանյանի այն պնդմանը, որ թե՛ Ընդհանուր պետության, թե՛ Քի Վեսթի և թե՛ Մադրիդյան առաջարկներն անդրադառնում էին Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ։

Բացում ենք Ընդհանուր պետության առաջարկը և 1-ին իսկ հոդվածում կարդում՝
«Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական տարածքային կազմավորում է, և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ կազմավորում է «Ընդհանուր պետություն»՝ ՎԵՐՋԻՆԻՍ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ»:

Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի գլխավոր բանակցողը տեղյակ չէ այս նրբություններից։ Դժվար թե։ Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի բանակցողը մոռացել է այս նրբությունները։ Կրկին՝ դժվար է այդպես կարծել։ Եվ ուրեմն մնում է եզրակացնել, որ գործ ունենք մեր հանրությանը մոլորեցնելու, մանիպուլացնելու, ժողովրդի հետ ազնիվ չլինելու հերթական փաստի հետ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում