Saturday, 13 06 2026
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում

«Քադաֆիին չի հաջողվի երկար դիմադրել արտաքին միջամտությանը». հայ արաբագետ

«Քադաֆիին չի հաջողվի երկար ժամանակ դիմադրել արտաքին միջամտությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն, արաբագետ Սուրեն Մանուկյանը` խոսելով Տրիպոլիի անկման և տարածաշրջանում դրա հնարավոր հետևանքների մասին, մասնավորապես Սիրիայում:

Արաբագետն ընդգծեց մի կարևոր գործոն` տեղեկատվական պատերազմ, որը խանգարում է ճիշտ ընկալել Լիբիայի ներկայիս իրավիճակը. «Մենք պետք է հասկանանք, որ տեղեկատվության ճշմարտացիության հարցում համոզված չենք կարող լինել, քանի որ Լիբիայից մեզ տեղեկատվություն է հասնում երկու լրատվամիջոցով` Al Jazeera հեռուստատեսությամբ և կոալիցիայի կողմից ստեղծված լրագրողների խմբի միջոցով: Լիբիայում չկա նաև ինտերնետային ծառայություն, այդ պատճառով ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում ենք նույն կադրերը»,- մեկնաբանեց Ս. Մանուկյանը` օրինակ բերելով երկու օր առաջ տարածված Քադաֆիի տղաների ձերբակալության տեղեկությունը, սակայն երեկ պարզ դարձավ, որ նրանք հեռուստատեսությամբ են ելույթ ունենում: Այնուամենայնիվ, արաբագետը համոզված է այն փաստի իրավացիության հարցում, ըստ որի` Տրիպոլին այլևս Քադաֆիի ձեռքում չէ.

«Այս արաբական ապստամբության պատմության մեջ Լիբիան նախորդներից տարբերվեց երկու գործոնով: Առաջինն այն է, որ, ի տարբերություն Թունիսի և Եգիպտոսի, Լիբիայի իշխանությունը դիմադրեց ընդդիմությանը, իսկ երկրորդն այն է, որ այստեղ եղավ արտաքին միջամտություն»,-նշեց Ս. Մանուկյանը` տեղեկացնելով, որ Քադաֆիի ձեռքում են մնացել Լիբիայի երկու խոշոր կենտրոններ, որոնք, նրա կարծիքով, չեն մնա նրա տիրապետության ներքո երկար ժամանակ:

Անդրադառնալով հնարավոր հետևանքներին` արաբագետը նշեց, որ Լիբիայի հաջողված փորձը կարող է տեղափոխվել Սիրիա. « Լիբիական ռեժիմի կրկնությունը Սիրիայում աղետալի հետևանքներ կարող է ունենալ նաև Հայաստանի և հայերի համար, քանի որ Սիրիայում ապրում է մոտավորապես հարյուր հազար հայ»,- կանխատեսեց Ս. Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում