Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները 2021 թվականի վերջից սկսել են զենք ստանալ Արևմտյան երկրներից։ BBC-ի բրիտանական ծառայության թղթակցի հարցին, թե արդյոք Կիևը զենք է ստացել Արևմուտքից դեռևս դեկտեմբերին և հունվարին, Զելենսկին դրական է պատասխանել։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը վախենում էր Ռուսաստանի հարձակողական գործողություններից. «Դրա համար էինք մենք ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին: Դրա համար կայունացրինք իրավիճակը Ուկրաինայում: Դրա համար էր մեզ անհրաժեշտ իմ թիմի ուժեղ ղեկավարումը: Դրա համար մենք կռվեցինք որոշ քաղաքական խմբերի հետ մեր երկրի ներսում։ Մենք նույնիսկ այս պատերազմը սկսեցինք ավելի վաղ»,- ասել է Զելենսկին՝ հինգշաբթի երեկոյան հրապարակված հարցազրույցում։