Wednesday, 01 07 2026
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ

Գնաճի դեմ կա պայքարի երկու մեխանիզմ. Բիզնեսը հասկանում է, որ այսօր դոլարը 480 է, բայց վաղը կարող է նորից դառնալ 520

Շարքային սպառողն ամեն օր բախվում է նոր թանկացումներին։  Պարենի գները թանկանում են։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշում է՝ փորձում ենք տնտեսվարողների հետ ավելի էժան ճանապարհներ գտնել, որ շոկային գներ չլինեն։

«Շաքարը, եթե նոր պարտիա ձեռք բերեցինք կամ  ճակընդեղը, որը հիմա բավականին թանկ է  բորսայում, կարող է մի փոքր թանկացում տեղի ունենա, բայց այս պահին դեռևս նման խնդիր չունենք»,-ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Այս առնչությամբ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ըստ էության, միայն գերիշխող դիրք ունեցող ընկերությունների մասով գների հետ կապված կարող է մոնիտորինգ իրականացնել, իսկ այնտեղ, որտեղ գերիշխող դիրք չկա, այդ հանձնաժողովը ոչինչ չի կարող անել. «Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ունենանք այնպիսի միջավայր, որ վստահ լինենք, որ գները մեր երկրում իրական են: Ավելին, երբ պետությունը տեսնում է, որ ունի աննախադեպ գնաճ և դրան զուգահեռ մենք չունենք եկամուտների համահունչ աճ, ինքը պետք է իրականացնի համապատասխան քայլեր:

Գնաճի դեմ կա պայքարի երկու մեխանիզմ. Նախ հասկանալ՝ չարաշահումներ կան, թե ոչ, սեփական արտադրանքը բերել և դրանով զսպել գնաճը, այսինքն որոշակի արտոնություններ տալ բիզնեսին, որ բարձր գին չունենանք: Երկրորդ տարբերակն այն է, որ դու հասկանում ես, որ քո երկրում կա գնաճ, բայց կա նաև եկամուտների աճ: Պատկերավոր ասած, ենթադրենք մեր կյանքն արժի 100 հազար դրամ և մենք էլ աշխատում ենք 100 հազար դրամ; Եթե նույն բաները սկսում ենք առնել 105 հազար դրամով, բայց մեր եկամուտները մնում են 100 հազար դրամ, մենք դժգոհում ենք: Այսինքն մենք ստիպված ինչ-որ բան չենք առնում: Եթե մեր եկամուտները դառնան 105 հազար դրամ, մենք կյանքը չի վատանա, իսկ եթե այս թանկացմանը զուգահեռ մեր եկամուտները դառնան 106 հազար դրամ, դեռ մի բան էլ մեր կյանքը կլավանա: Մեր խնդիրն այն է, որ գնաճն ավելի բարձր է, քան եկամուտների աճը, այսինքն կյանքը վատանում է»,-ասաց Պիպոյանը:

Նրա համոզմամբ, դրա համար պետք է քայլեր ձեռնարկել, որ տնտեսության մեջ ակտիվություն մտնի, որ եկամուտներն աճեն. «Նաև, եթե տեսնում ենք, որ միևնույն է գնաճը բարձր է, պետք է կարողանանք որոշակի արտոնություններ սահմանել կարևոր ապրանքարտադրողների համար: Կամ թեկուզ տեղական արտադրություններ սկսել և շուկա ապրանք թողարկել: Իսկ եթե այդ արտոնությունները չկան, սոցիալական ծրագրեր պետք է իրականացնել՝ մարդկանց կյանքի պայմանները չվատացնելու համար»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ վերջին շրջանում դոլարն ու եվրոն արժեզրկվում են, որ բայց, օրինակ, Եվրոպային ներմուծվող ապրանքները չեն էժանանում, Բաբկեն Պիպոյանն ասաց. «Երբ մենք ասում ենք՝ դոլարն ու եվրոն արժեզրկվում է, մենք չգիտենք, այդ ապրանքի արժեզրկման պարագայում, օրինակ, ինքը միջազգային շուկայում իր գինը փոխել է, թե ոչ: Կարող է պարզվի, որ գազի կամ բենզինի թանկացման պատճառով այդ ապրանքը Ֆրանսիայում կամ Իտալիայում այսօր ավելի թանկ է վաճառվում, քան երեկ:  Նաև պետք է նայել եվրոպական երկրներում սոցիալական դժգոհությունների ալիքը ուր է հասել:

Այնուհետև պետք է գանք նրան, որ բիզնեսը առաջնորդվում է կանխատեսելիությամբ և հասկանանք, որ վերջին 2 ամսում դրամի և դոլարի փոխարժեքների ինչ լողացող կուրս ենք ունեցել: Մի պահ դոլարի փոխարժեքը հասել էր 520-ի, հիմա իջել է 480-ից էլ ներքև: Բիզնեսը հասկանում է, որ այսօր դոլարը 480 է, բայց վաղը կարող է նորից դառնալ 520: Դրա համար պետք է խնդիրները դիտարկել ամբողջական հարթության մեջ»:

Նրա խոսքով, պետք է ֆինանսատնտեսական համակարգը աշխատի գերակտիվ ու իդեալական ճշգրտությամբ, դրան զուգահեռ պետք է ագրարային համապատասխան քաղաքականություն վարել, իսկ մենք գյուղատնտեսության և էկոնոմիկայի ոլորտները լրիվ նույնացրել ենք, ինչն անթույլատրելի է. «Մեկ օրինակ բերեմ, էկոնոմիկայի նախարարն ասում է՝ եթե դրսում կարտոֆիլը թանկ է, Հայաստանի կարտոֆիլը գնում է դուրս, այստեղ էլ այն պետք է թանկ լինի, դա նորմալ է, որովհետև դա տնտեսագիտության կանոններին համահունչ է: Բայց ահա պարենային անվտանգության, ագրարային քաղաքականության տեսանկյունից, եթե մենք ունենայինք գյուղնախարար և նման բան ասեր, ես կասեի՝ խնդրում եմ այս մարդուն գործից հանեք, որովհետև ինքը գյուղի հերը կանիծի: Այստեղ մտածողության տարբերություն կա: Եթե մենք իրական, ճշգրիտ հաշվարկների հիման վրա քվոտավորած ագրարային քաղաքականություն վարենք, չենք նայի, թե դրսում գինն ինչ է: Մի պահ պատկերացրեք, որ դեֆիցիտի պայմաններում Ռուսաստանի կառավարությունը որոշեր, որ հացահատիկի արտահանումը չի սահմանափակելու, միջազգային շուկայում էլ որոշեին այդ ապրանքը լրիվ գնեին ու ՌԴ-ին պարենային ապահովության շեմին կանգնեցնեն, պատկերացնո՞ւմ եք ինչ կդառնար հացահատիկի գինը: Պետք է ասեին՝ նորմա՞լ է, որ թանկացել է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում