Sunday, 21 06 2026
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Սա այն դեպքն է, երբ Երևան-Ստեփանակերտ տարակարծությունը ոչ միայն բնական և օրինաչափ է, այլև՝ անհրաժեշտ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, վարչապետ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ միջազգային հանրությունը Հայաստանից ակնկալում է իջեցնել Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն ու ստանալ միջազգային հանրության աջակցությունը։ Ի՞նչ է նշանակում իջեցնել նշաձողը՝ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմու՞մ։ Ի՞նչ հետևանքներ կունենա դա։

-Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որևէ նշաձող սահմանելու իրավունք, եթե խնդիրը դիտարկենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 չորս բանաձևերի և 1994թ․ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփոիչ փաստաթղթի սահմանումների տիրույթում, ոչ Հայաստանը ունի, ոչ՝ Ադրբեջանը։ ԼՂ կարգավիճակի որոշման մանդատ ունի Մինսկի խորհրդաժողովը, որ պետք է գումարվի զինված հակամարտությանը վերջ տալու մասին կողմերի միջև կնքվելիք քաղաքական համաձայնությունից հետո։ Այս փուլում Հայաստանի խնդիրն է պարզել՝ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշման հանձնառու երկրների մոտեցումը, վերաբերմունքը և պատկերացումները։ Հայկական դիվանագիտությունը պարտավոր է հաղթահարել հետպատերազմական ֆրուստրացիան, ԼՂ խնդիրը տարանաջատել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների փոխադարձ ճանաչման գործընթացից։

-Երեկ Արցախի նախագահը խորհրդարանական ուժերի, ԱԳ նախարարի և Ախ քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային հրատապ խորհրդակցություն է հրավիրել։ Հայտարարություններից ակնհայտ է, որ Արցախում կա դժգոհություն  վարչապետի ելույթից։ Ինչպի՞ կբերի Ստեփանակերտ-Երևան տարակարծությունը։

Սա այն դեպքն է, երբ Երևան-Ստեփանակերտ տարակարծությունը ոչ միայն բնական և օրինաչափ է, այլև՝ անհրաժեշտ։ Նույն Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունները, այդ թվում և Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը ճանաչել են զինված հակամարտության կողմ։ Դա միջազգային սուբյեկտություն է, որից բխում է նաև քաղաքական կարգավորումներին Ստեփանակերտի ներգրավվածության լեգիտիմ իրավունքը։ Պաշտոնական Ստեփանակերտը, կարծում եմ, պետք է առաջ մղի այս տեսակետը։ Այդ դեպքում հնարավոր է հասնել փոխլրացնող դիվանագիտական նախաձեռնողականության։

Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա՝ պաշտոնական այցով։  Նրա ունեցած  ելույթից հետո ի՞նչ կարող ենք առհասարակ ակնկալել։

Եթե այցը պաշտոնական է, պետք է ենթադրել, որ նախապատրաստական աշխատանքներ երկու կողմից տարվել են։ Հնարավոր է՝ Ռուսաստանը և Հայաստանը համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրեն։ Չեմ կարծում, թե Փաշինյանի ելույթը դուրս է ԼՂ կարգավորման մոսկովյան պատկերացումից կամ հակադրվում է դրան։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում