Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ԱԻՆ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, նաև ոստիկանության, քննչական խմբի աշխատակիցները:
Փրկարարները գետից դուրս են բերել դին։
Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ էդուրադ Շ-ն էր, որը որպես անհյատ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային։








































