Tuesday, 14 05 2024
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան

Ֆրանսիացի համանախագահի այցը «վերահաստատում է» Մինսկի խմբի վերաբերյալ Լավրովի  հայտարարությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Մարտի վերջին, հիշեցնենք,  Հայաստան էր ժամանել  նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Միրզոյանը նրա հետ քննարկել էր Փառուխի հատվածում ստեղծված իրավիճակը, ներկայացրել նաև հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ, վերահաստատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը։

Արդեն ապրիլի 8-ին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Մոսկվայում էր։  Հայաստանցի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարեց, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։ Սերգեյ Լավրովը պնդեց, թե Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։ Հայաստանի արտգործնախարարը, մինչդեռ, չկիսեց Լավրովի գնահատականն ու պնդեց, թե միջազգային համայնքը շարունակում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի ձևաչափով։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չի համարում, որ ֆրանսիացի համանախագահի այցը պայմանավորված է Լավրովի՝ Մինսկի խմբի վերաբերյալ  հայտարարությամբ․«Դա ամենևին  առաջին առանձին այցը չէ, որ այս ընթացքում տեղի է ունենում։ Բնականաբար սա Ֆրանսիայի քաղաքականության շրջանակներում տեղավորվող այց է, որն ակնհայտորեն մեծ ուշադրության արժանացավ հենց Լավրովի հայտարարությունից հետո»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ այցը խոշոր հաշվով վերահաստատում է Լավրովի արած հայտարարությունը․«Այն իմաստով, որ Ֆրանսիան ու ՄԱՆ-ն հրաժարվում են համանախագահության ձևաչափում աշխատել Ռուսաստանի հետ։Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում տեղի են ունենում առանձին այցեր։ Նախորդ տարի աշնանը Միացյալ Նահանգների համանախագահն էր այցելել։ Այսինքն՝ մենք տեսնում ենք իսկապես, որ կա առանձին  համանախագահների աշխատանք, բայց  տևական ժամանակ է  չկան միասնական շփումներ։ Այս իմաստով հարց է առաջանում՝ ինչի կարող են հասնել համանախագահները առանձին-առանձին աշխատանքով։Մեկը մյուսին առնվազն կարող են  խանգարել և <<խանգարել էֆեկտիվորեն»։ Այս  տեսանկյունից, թե ինչ հարցերի պատասխան կտա ֆրանսիացի համանախագահի այցը, պետք է տեսնել այցի արդյունքներով, հայտարարություններով և թե արդյոք կշոշափվի Լավրովի հայտարարությունը, ֆրանսիացի համանախագահը կպատասխանի՞ այդ հայտարարությանը»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը դրական է համարում ֆրանսիացի համանախագահի այցը Հայաստան։ Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ արևմուտքը կատարում է իր պարտականությունները, այլ  խնդիր են Մոսկվայից եկող հայտարարությունները. «Լավրովը  հայ ժողովրդի նյարդերի հետ է  խաղում, Արցախում իրենց զորքը խաղաղապահի տեսքով է մտել, հիմա իրենց մորթես դուրս չեն գա։ Իրենք այդ պատերազմը կազմակերպեցին, որ մտնեն Արցախ։ Հիմա էլ ուզում են, որ արևմուտքը չմասնակցի աշխատանքներին, ու հարցը մնա իրենց  քմահաճույքի շրջանակներում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի խոսքերով՝ այն, ինչ ձեռնտու է  Լավրովին, ձեռնտու չէ հայ ժողովրդին առհասարակ․«Իրենք պարտավոր են աշխատել Մնսկի խմբի շրջանակներում։ Եվ ընդհանրապես ՝ բավական է Լավրովը հայ ժողովրդի շահերը մեկնաբանի, ինքը չի կարող Հայաստանի շահը մեկնաբանել»,-եզրափակեց քաղաքագետը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում