Monday, 13 05 2024
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

Մինսկի խումբ այսօր գոյություն չունի, գործում է նոր ձևաչափ՝ ուղիղ բանակցություններ կողմերի միջև, որին աջակցում է ԵՄ-ն

«Մինսկի խմբի եռանախագահությունը չեղարկելու մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին ես տեղեկություն չունեմ, և եթե ՌԴ ԱԳ նախարարն էլ նման հայտարարության մասին չի խոսել, հետևաբար, խոսքը գնում է վերջինիս ենթադրության մասին»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանն, ըստ որի Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում և չեղարկել են համանախագահների «եռյակը»։

«Մեր դիրքորոշումը կամ մեր ընկալումները այլ են, և ռուսական կողմից, բնականաբար, թերևս անհրաժեշտություն չկա դրա մասին խոսել»,- ասել է Աղաջանյանը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ ռուսական կողմից կան դրական ազդակներ և պատրաստակամություն՝ շարունակելու ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով աշխատանքները։ «Նույն պատրաստակամությունը, ըստ էության, առանձին շփումներում ստացել ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ մեր գործընկերներից։ Վերջիններիս կողմից, այնուամենայնիվ, ընդգծվել է, որ այս ժամանակահատվածը որոշակի դժվարություններ և բարդություններ է ստեղծում իրենց ռուս գործընկերոջ հետ մեկ սեղանի շուրջ նստելու տեսանկյունից։ Ենթադրում եմ, որ նույն խնդիրը հակառակ կողմում ևս հնարավոր է, որ լինի։ Այսինքն, այս գերլարված իրավիճակում տրամաբանական է և բնական է, որ Մինսկի խմբի՝ օր առաջ կամ ժամ առաջ վերագործարկումը և նույն տեմպերով ու որակով աշխատանքը դժվար է պատկերացնել»,- հավելել է Աղաջանյանը։

Հիշեցմանը՝ Լավրովը հայտարարել է եռյակը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից ընդհանրապես չեղարկելու մասին, Աղաջանյանն արձագանքել է․«Դա Լավրովի ընկալումն է»։ Արևմուտք-ՌԴ լարվածության ֆոնին Աղաջանյանը «նմանատիպ ընկալումները» հնարավոր է համարել։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի և հայկական կողմի շահերից է բխում որևէ կերպ հարցականի տակ չդնելը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, և սրա համար բոլոր հիմքերը կան՝ հաշվի առնելով առանձին-առանձին գործընկերների հետ մեր շփումները։ Հայկական կողմը հեռու է այն մտքից, որ ՄԽ համանախագահության ձևաչափը կորցրել է իր գործունակությունն ու ակտուալությունը, և հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի այս ձևաչափով վերստին սկսվեն ու շարունակվեն այն բանակցությունները, որոնք ավարտվել են պատերազմից հետո»,- հայտարարել է նա։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, մինչդեռ գտնում է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում ցուցաբերում են կարճատեսություն, նույնիսկ անգրագիտություն․ «Ակնհայտ է, որ Հելսինկյան ավարտական ակտը խախտված է Ռուսաստանի Դաշնության կողմից և այս պահին որպես ռեգիոնալ կոնվենցիա, որի հիման վրա 1992 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը դիմել էին ԵԱՀԿ-ին, որպեսզի կարգավորվի այդ ձևաչափով կարգավորվի արցախյան հակամարտությունը, այսօր ակնհայտ է, որ այդ ձևաչափը չի կարող գործել։ Բոլորի համար է հասկանալի, որ ԵԱՀԿ-ն չի կարող գործել, որովհետև այդ կառույցի անդամ պետություններից երկուսը մյուս 40-ից ավել պետությունների կողմից դիտարկվում են որպես ագրեսոր։ Խոսքը Բելառուսի ր Ռուսաստանի մասին է։ Բնականաբար Հայաստանից ու Ադրբեջանից չկախված պատճառներով՝ այդ ձևաչափն այս պահին չի կարող գործել։ Պաշտոնապես այն լուծարված չէ, ԵԱՀԿ-ն փորձում է դերակատարություն ունենալ, կազմակերպությունը որքան հնարավոր է՝ իր պարտականությունները փորձում է կատարել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Թե ինչու նաև Լավրովի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, Ղուկասյանը բացատրում է հետևյալ կերպ․«Ինչու՞ Մինսկի խմբի համանախագահությունը չի գործում՝ բացահայտեց կրկին Լավրովը։ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն բոյկոտ են հայտարարել Ռուսաստանին բոլոր հարթակներում՝ այդ թվում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Այդ բոյկոտի պատճառը հասկանալի է՝ Ուկրաինայի վրա հարձակումն է, բայց նախնական պատճառը, թե ինչու համանախագահող երկրների միջև տարաձայնություններ սկսվեցին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է։ Ռուսաստանը Դաշնությունը խախտելով համանախագահների միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունները և խախտելով ԵԱՀԿ սկզբունքներից մեկը, որ ոչ մի պետություն չունի առաջնայնություն խաղաղարար օպերացիա իրականացնելու հարցում, օգտվելով Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների ոչ օրինական պահվածքից, Ռուսաստանը խախտեց թե՛ Մինսկի խմբի ներսում և թե՛ ԵԱՀԿ-ում կոնսենսուսով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Խախտող կողմերը երեքն են՝ և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանը և թե՛ Ռուսաստանը։

Բնականաբար դրանից հետո սկսվեց միջազգային համակարգի փլուզում։ Մենք նոյեմբերի 9-ից ի վեր տեսնում էինք, թե ինչպես էր դեգրադացվում ԵԱՀԿ-ի գործունեությունը, ՄԱԿ-ի տարբեր մարմինների գործունեությունը ևս։ Բնականաբար Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո դա արդեն դարձավ անշրջելի փաստ։ Այսօր չհասկանալ ու չտեսնել, որ այդ ձևաչափը չի կարող գործել՝ առնվազն կա՛մ անգրագիտություն է կա՛մ կարճատեսություն»։

Մեր զրուցակիցը համարում է, որ այսօր գործում է նոր ձևաչափ՝ կողմերի միջև ուղիղ բանակցություններ, որին հիմա աջակցում է Եվրամիությունը․«Եվրամիությունը միջազգային կազմակերպություն է, կարելի է ասել՝ միջպետական մարմին, որն այս պահին աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմանի ձևաչափով բանակցություններին։ Սա նոր ձևաչափ է, կարելի է ասել՝ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի ցանկությունն էր, պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը պնդում էր, որ այդ ձևաչափն այսուհետ պետք է գործի և այդ ձևաչափի հետ կապված Հայաստանն ուներ խնդիր, որ դրա օրակարգից դուրս չգա Արցախում հանրաքվե անցկացնելու հարցը, որպեսզի հանրաքվեի հիման վրա որոշվի Արցախի կարգավիճակը։ Տեսականորեն դա այդպես էր, բայց ինչպես Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ իրենք նույնպես հետաքրքրված չէին Արցախում հանրաքվե անցկացնելու հարցում։ Դեռևս 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը մերժեք Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն ու առաջարկեց զրոյից սկսել բանակցությունները։ Այդ առումով կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը հիմա լայն դաշտ ունի զրոյից Ադրբեջանի հետ բանակցություններ սկսել»։

Ղուկասյանը կարևոր է համարում այն հանգամանքը, որ Եվրամիությունը նույնպես չի համարում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ներառի Արցախի կարգավիճակի հարց․«Դրա համար Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ նշված է, որ այդ պայմանագիրը պետք է ներառի բոլոր անհրաժեշտ հարցերը»։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է հայ-ադրբեջանական խնդիրները լուծել Եվրամիության հետ, իսկ Ղարաբաղին առնվող հարցերը Ռուսաստանի հետ, քաղաքագետն ասաց․«Նիկոլ Փաշինյանի այդ ցանկությունն ակնհայտ է, բայց իհարկե դա միայն իր ցանկությունը չէ, այն Մոսկվայի հետ համաձայնեցված է՝ դեռևս պատերազմի օրերին և իր մարմնացումն է գտել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Հայաստանը արցախահայության պաշտպանությունը դրանով հանձնեց Ռուսաստանի Դաշնությանը։ Ազատվել այն պատասխանատվությունից, ըստ տարբեր գնահատականների, ի սկզբանե եղել է Նիկոլ Փաշինյանի գաղափարական տեսլականի կարևոր կետը։ Մարդիկ, ովքեր այսօր ձևավորում են Հայաստանի քաղաքական էլիտան, վաղուց նշում են, որ մինչև Հայաստանը չազատվի այդ պատասխանատվությունից, մենք ազատ չենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տնտեսական տարբեր շահեր ունեցող անձինք հետաքրքրված են Թուրքիայի հետ հարաբերություններն առաջ տանելով, Հայաստանում նաև գործում են Թուրքիայի ազդեցության տակ գտնվող տարբեր գործակալներ՝սկսած մեդիա դաշտից, վերջացրած քաղաքական դաշտը, որոնք նույնպես Թուրքիայի քաղաքականությունն էր առաջ տանում։Դրա գլխավոր գաղափարն այն է, որ Հայաստանը պետք է այլևս Ղարաբաղի համար պատասխանատվություն չկրի ու հրաժարվի Թուրքիայի կողմից Ցեղասպանության հետ կապված որևէ հատուցումից։ Այդ երկու ֆունդամենտալ թեզերով է Թուրքիան Հայաստանին առաջարկում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները»։

Ըստ Ղուկասյանի՝ այսօրվա իշխող էլիտան այդ քաղաքականության հետ համամիտ է, այն իրականացնում է, քանի որ այն նաև ՌԴ իշխանությունների դիրքորոշումն է․ «Դրանով են պայմանավորված այն բոլոր իրադարձությունները, որոնք վերջին ամիսներին տեղի են ունեցել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում