Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Քայքայող մոտիվացիաներ. Հայաստանի ու Արցախի «ինստիտուցիոնալ հիշողության» պատասխանատուները

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը և Արցախը կանգնած են արցախյան հարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետագա ճակատագրի շուրջ կարևոր որոշումների առաջ, որոնք պահանջում են թե ընթացիկ աշխատանք և լուծումներ, թե երկարաժամկետ ռազմավարության մշակում մի իրավիճակում, երբ տեղի է ունեցել ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի արմատական փոփոխություն, շրջադարձային վերանայում: Ավելին, այդ փոփոխությունները շարունակվում են արդեն ավելի լայն՝ աշխարհաքաղաքական մասշտաբով, տարբեր այլ ռեգիոններում և շատ ավելի կարևոր կետերում, քան Կովկասը, բայց որոնք իրենց այս կամ այն զարգացմամբ Կովկասի վրա կթողնեն թերևս ոչ պակաս ազդեցություն, քան պատերազմը: Ահա այդ պայմաններում Հայաստանն ու Արցախը պետք է կայացնեն որոշումներ, որոնք մի կողմից թույլ կտան ձևավորել ընթացող զարգացումներին համարժեք վարքագիծ, մյուս կողմից իրենց մեջ կպարունակեն հնարավոր կանխատեսումային տարրեր միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարի համար, ընդ որում մի պարագայում, երբ համաշխարհային իրավիճակը գտնվում է թերևս ամենաանկանխատեսելի շրջափուլում:

Բարդ խնդիր է, որը լուծելու համար պահանջվում է հասարակական-քաղաքական մտավոր ներուժի  առավելագույն համախմբում: Անկասկած է, որ լուծումները ունեն տեղեկատվական ահռելի բազայի անհրաժեշտություն, որովհետև միայն այդ բազայի հիման վրա է հնարավոր անել իրադրության առավելագույնս համապարփակ և ճշգրիտ ախտորոշում, իրավիճակը հնարավորինս ամբողջական, ընդգրկուն գնահատում և ըստ այդմ առավելագույն օպտիմալ որոշումների հղացում ու մշակում: Հաճախ է խոսվում այն մասին, որ պետություններում հասարակությունները, քաղաքական, հասարակական տարբեր խմբերն ու դերակատարները պետք է համախմբվեն, երբ կա արտաքին սպառնալիք, երբ կա պատերազմ:

Այսօր Հայաստանում ու Արցախում ընթացող պատերազմ չկա, կան անկայունության մեծ ռիսկեր, լարվածություն, տեղային սադրանքներ և այլն, բայց անգամ դրանց չլինելու պարագայում, քաղաքական մարտահրավերներն այնպիսին են, որ նվազագույնը այդ տիրույթում պահանջում են համախմբում՝ մտավոր ռեսուրսի համախմբում: Ընդ որում, համախմբում ոչ թե նույն բանը մտածելու համար, այլ նույն բանի շուրջ մտածելու համար, պարզապես համակարգված, համադրված մտածելու և այդ մտածումների, մտորումների արդյունքների շուրջ քննարկումների ծավալելու տրամաբանությամբ: Դրանից կարող է դուրս գալ առավելագույնս օպտիմալ սցենարային խումբ՝ Հայաստանի և Արցախի անելիքի վերաբերյալ: Այդ հարցով առաջին հերթին պետք է զբաղվեն Հայաստանի ու Արցախի կառավարող ուժերը, ինչպես նաև քաղաքական ընդդիմությունները, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական: Նրանք պետք է ձգտեն նաև առավելագույն ռացիոնալության հիմքով, տարաբնույթ «երկրպագուական» վարքագծի դրսևորումներից զերծ տրամաբանությամբ ներգրավելով նաև փորձագիտական շրջանակների: Այդ աշխատանքի նախաձեռնողը, լավագույն դեպքում իհարկե, պետքք է լինեին Հայաստանի նախկին և ներկա ղեկավարներն ու արտաքին գործերի նախարարները: Հայաստանի և Արցախի դեպքում դա պատկերացնելը թվում է ֆանտաստիկայի ժանրից, ոորովհետև այդ սեգմենտը ներկայումս գտնվում է խիստ անհամաչափ մոտիվացիաների ռեժիմում:

Մեկը անշահախնդրորեն կարող է հետաքրքրված լինել լուծումներով, մյուսին հետաքրքրում է իր փողը, երրորդին՝ իշխանությունը, չորորդին՝ փառքը, հինգերորդին՝ խանգարում են անձնական հարցերը, վեցերորդը անգամ պաշտոնավարման շրջանում չի եղել իիրապես մոտիվացված, ուր մնաց դրանից հետո, յոթերորդը գուցե չունի և չի էլ ունեցել համարժեք մտավոր, ինտելեկտուալ կարողություններ, և այլն, և այլն: Յուրաքանչյուրը այդ կատեգորիաների ներքո կարող է տեսնել իր պատկերացրած ներկա կամ նախկին ղեկավարին կամ արտգործնախարարին, բայց սկզբունքորեն դա չէ էականը, այլ այն, որ մոտիվացիաները իսկապես արմատապես տարբեր են և չափազանց բարդ է պատկերացնել մտավոր, ինտելեկտուալ մոբիլիզացիայի նախաձեռնություն մարդկանցից, որոնք զուտ տեսական առումով թերևս միանգամայն ի վիճակի կլինեին ապահովել դա, եթե գային մոտիվացիոն շատ թե քիչ համադրելի հայտարարի: Մինչդեռ, վերոհիշյալ շրջանակի հանգամանքը առանցքային նշանակություն ունի ոչ միայն զուտ այսպես ասած հոգեբանական իմաստով, «կենացային» իմաստով: Բանն այն է, որ այդ մարդիկ անմիջականորեն մասնակցել են արցախյան կարգավորման, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի զարգացման գործնականում ամբողջ շղթային, ունեցել են քննարկումներ, տվել համաձայնություններ, ստանձնել պարտավորություններ և այլն: Միամտություն է պատկերացնել, թե գործ ունենալով աշխարհաքաղաքական բարդագույն հանգույցներից մեկը դիտարկվող ռեգիոնալ լայն համատեքստ ունեցող խնդրի հետ, որին տարբեր կարգավիճակով և պատասխանատվության աստիճանով, սակայն խորապես ներգրավված են խոշոր ուժային կենտրոններ, Հայաստանն ու Արցախը կարող են ուղիներ փնտրել առանց «ինստիտուցիոնալ հիշողության» ամբողջական առերեսման: Իսկ վերը բերված շրջանակն այդ «ինստիտուցիոնալ հիշողության» կրողների շրջանակն է, ըստ այդմ պատասխանատուների շրջանակը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում