Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Երևանում գները «խելքին մոտ չեն». Ռուսները նախընտրում են բնակվել մարզերում

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ Արևմտյան պատժամիջոցների հետևանքով Հայաստան եկած 84000-ից ավել ռուս քաղաքացիները բնակարաններ են վարձակալում ոչ միայն Երևանում,այլև Հայաստանի այլ քաղաքներում, մերձակա մարզային բնակավայրերում։ Իչպես հայտնի է, այս պատճառով Երևանի բնակարանների վարձակալության գները շեշտակի աճ են գրանցել և կարծես նվազելու միտում չեն ցուցաբերում։ Այս համատեքստում, թե մոտավոր ի՞նչ իրավիճակ է, փոփոխություններ են կատարվել մարզերում, «Առաջին լրատվական»-ը փորձել է ճշտել մարզային անշարժ գույքի գործակալություններից։

Elitar Realty Gyumri-ից «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում հայտնեց, որ մեծ թվով ռուսների Հայաստան գալու և որոշ ժամանակով մնալու հետ կապված բնակարանների վարձակալության պահանջարկը բարձրացել է, բայց ոչ շատ։ «Պահանջարկի բարձրացման հետ բնականաբար Գյումրիում ևս վարձակալության գները աճել են, բայց դարձյալ՝ փոքր չափով։ Սակայն դրսից եկած հյուրերն անգամ հասկացել են, որ սեփականատերերը օգտվելով առիթից, արհեստական բարձրացնում են, ինչի մասին վարձակալողները երբեմն ասում են և պարզ է դառնում, որ չափից շատ բարձր գներն են Գյումրի գալու պատճառ։ Գյումրիում այդ բարձրացումները բավականին զուսպ են»,-ասում է տնօրենը։

Վարձակալության գները, նրա փոխանցմամբ, հիմնականում կախված է նրանից, թե բնակարանը որտեղ է գտնվում՝ Կենտրոնո՞ւմ է, թե՞ ոչ այնքան, ինչ պայմաններով է ապահովված,ինչպես է կահավորած և այլն։ «Երևանի համեմատ տները զգալի էժան են։ Գները հիմնականում տատանվում են մեկ սենյականոց բնակարանի համար 80-100000 դրամ, երբեմն էլ՝ 120000դրամ։ Ինչ վերաբերում է ժամկետներին,ապա ռուս տուրիստները նախընտրում են վարձակալել բնակարանները հիմնականում 3-6ամիս ժամանակով»,-նկատումէ մեր զրուցակիցը։

Պայմանավորված Գյումրիով ուղիղ չվերթների կրճատմամբ՝ ըստ տնօրենի՝ հիմնականում ազդել է հյուրանոցների և հյուրատների վրա, բնակարանների վարձակալության ակտիվության ու պահանջարկի վրա դա կարող է ոչ նշանակալի ազդեցություն ունենալ։ «Հայաստան այցելողների հիմնական մասը բնականաբար մայրաքաղաք է տեղափոխվում Գյուրիում երկար չեն մնում, սակայն որպես մշակութային մայրաքաղաքի՝ մեծ հետաքրքրություն կա միշտ և այցելում են»,-հավելում է նա։

Էջմիածնում գործող անշարժ գույքի գործակալությունից էլ մեզ փոխանցեցին, որ վերջին մեկ ամսում ՝դարձյալ կապված են ռուս հաճախորդների ավելացման հետ, Էջմիածնում, որպես Երևանին շատ մոտ գտնվող և զարգացած,բարեկեցիկ քաղաք, բավականին շատ, մեր զրուցակցի խոսքով՝աննախադեպ է մեծացել պահանջարկը և որոշ չափով ավելացելէ վարձակալության գները։ Վերջինս համոզված է՝ գների այսչափ բարձրացումը արհեստական է և գալիս է Երևանից, և այլևս անվերահսկելի գործընթաց է դարձել, որը փորձում են չկրկնել Էջմիածնում։ «Որպես ներքին խոհանոցի մարդ՝ ասեմ, որ Էջմիածնում Երևանի պես չի. այստեղ մարդիկ հիմնականում իրար ճանաչում են և շատ թանկացողներ լինելու դեպքում ներքին խոսակցություններով, սկզբունքներով փորձում ենք կարգավորել, հավասարակշռություն պահպանել շուկայում։ Դրա շնորհիվ, օրինակ՝ վարձակալության գները չեն բարձրացել այնքան, ինչքան Երևանում։ Ավելի համեստ բնակարանների մեկ սենյակի վարձերը սկսվում են 60000-ից, միջին կարգի բնակարանների գինը հասնում է մոտ 80հազարի, իսկ շատ լավ սարքած ու կահավորված բնակարանեները՝ 100-120հազարի չափ են»,-ասում է մեր զրուցակիցը։

Նրա համոզմամբ՝ ինչ-որ չափով ամոթալի է հայերիս համար, որ, օգտվելով խառը ժամանակներից, գները անչափ բարձրացնում ենք՝ չմտածելով՝ ինչ կմտածեն մեր մասին ռուսները, այսքանից հետո կցանկանա՞ն գալ հետո Հայաստան, թե՞ եկած ռուս էլ հիասթափված կհեռանա։ Մյուս կողմից էլ՝ըստ մեր զրուցակցի այդ գների բարձրացումը ուղիղ վնաս է մեր հայրենակիցներին,որոնց համար ապրուստն արդեն հեշտ չի ընդհանուր թանկացումների ֆոնին, հատկապես մերժելի է վարձի պատճառով հայ մարդկանց տներից հանելը։

Հարցին՝ ինչպես է պատկերացնում այս խնդրի կարգավորումը, ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց, որ պետության կողմից կոնկրետ քայլերը դժվար է պատկերացնում. «Չգիտեմ՝ինչպես է հնարավոր. Գուցե կարելի է անհրաժեշտության դեպքում օրենսդրական կամ կարգերի փոփոխությունը,բայց փաստ է,որ գոնե պետական մարմինները պիտի կարողանան գոնե համոզել մարդկանց,որ գները չափավոր բարձրացնեն, այլ ոչ թե թողնեին հասնել եվրոպական երկրների բնակարանների գների չափ»,-պնդում է նա։

Վիճակը կարգավորելու համար, նրա կարծիքով, պետք է լրատվականներով, հեռուստատեսությամբ հաճախակի անդրադարձ կատարեին ու լուսաբանվեին անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող շարժերը, խնդիրները ոչ միայն Երևանում,այլ հատկապես մարզերում։ «Մարզերի մասին կարծես մոռացած լինեն.ամեն ինչ սկսվում և սահմանափակվում է Երևանով ու շուկայի մասին կարծիք է կազմվում միայն մայրաքաղաքի տվյալներով։ Այնինչ, պետք է անպայման ներկայացվի, թե մարզերում ինչ վիճակ է, կոնկրետ ինչքա՞ն են բարձրացել և ինչո՞ւ։

Էջմիածնում,օրինակ,այնքան հարմար են գները,որ բազմաթիվ ռուսներ են բնակարան վարձակալել առաջին հերթին Երևանի բարձր գների պատճառով»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում