Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Հարևանների հետ որքա՞ն խնդիր ունի 0 problems with neighbors քաղաքականությունը որդեգրած Թուրքիան

smi2.ru կայքում հրապարակվել է «Հարևանների հետ որքա՞ն խնդիր ունի Թուրքիան» խորագրով մի վերլուծություն, որում ասվում է.

«Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի անվան հետ են կապված Թուրքիայի արտաքին քաղաքականությունում տեղի ունեցած բավական լուրջ փոփոխությունները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այսպես կոչված «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը։ Թվում էր, թե դա շատ գրավիչ նպատակ է։ Մեր դարում, երբ ամենուրեք տիրում է քաոս, հակամարտություն և պատերազմ, միայն կարելի էր ողջունել թուրքական իշխանությունների այդ նախաձեռնությունը։

Սակայն իրականում ի՞նչ ունենք մենք.

1. Այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Թուրքիան չի հրաժարվում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո առաջ քաշած նախապայմաններից, 2010 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իշխող կուսակցության պահանջով ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացքի առկախման հրամանը։ Եվ ահա այժմ, երբ ակնհայտ է, որ ոչ ոքի չի հաջողվել խաբել «բարի մտադրություններով», հայ-թուրքական արձանագրությունները վերջնականապես հանվեցին Թուրքիայի խորհրդարանի օրակարգից։

2. Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Բեգիլիտիսը Թուրքիային զգուշացրեց Արևելյան Միջերկրածովում Կիպրոսի իրականացրած նավթի հետախուզական աշխատանքների հարցում Թուրքիայի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ։ Բեգիլիտիսը հայտարարեց, որ Անկարան որդեգրել է միակողմանի ու միջազգային իրավունքին հակասող դիրքորոշում, իսկ Կիպրոսն էլ ընտրության իրավունք ունի։
Բացի այդ, Հունաստանը մտադիր է Թուրքիայի հետ սահմանին պատ կառուցել։ Որպես դրա ձևական պատճառ է նշվում ապօրինի ներգաղթյալների ներթափանցմանը խոչընդոտելը, սակայն Բրյուսելի մի շարք չինովնիկներ նշում են, որ այդ պատը կարող է վերածվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Հունաստանի վարած քաղաքականության խորհրդանիշի։

3. Վերջին շաբաթների ընթացքում կորստյան է մատնվել վերջին մի քանի ամիսներին թուրք-սիրիական հարաբերություններում ձեռք բերված ջերմացումը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիան կտրուկ քննադատության ենթարկեց Սիրիայի իշխանություններին՝ կապված նրանց վարած ներքին քաղաքականության հետ։ Թուրքիան հնարավոր համարեց բավական կոշտ ձևով հարևան երկրի ներքին գործերին միջամտելը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն այցելեց Սիրիա, ուր նախագահ Բաշար Ալ-Ասադին հանձնեց արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ թուրքական իշխանությունների կոշտ պահանջը։

4. Առաջին հայացքից Թուրքիան լիովին նորմալ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Սակայն դեռևս ոչ ոք չի վերացրել այդ երկու երկրների միջև մրցակցությունը, որն ուղղված է տարածաշրջանում սեփական գերիշխանությունը հաստատելու փորձերին։ Տվյալ փուլում դա տեսանելի բարիդրացիական հարաբերություններ է. ընդամենն անմիջական հարևաններից գոնե մեկի հետ լավ հարաբերություններ պահպանելու փորձ։

5. Ադրբեջան – ինչպես սիրում էր ասել Ադրբեջանի նախկին նախագահ, հանգուցյալ Հեյդար Ալիևը, Ադրբեջանն ու Թուրքիան «մեկ ազգ են, երկու պետություն»։ Եվ այնուամենայնիվ։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը վերջերս հայտարարեց. «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ադրբեջանցի եղբայրներն ու քույրերն իրենց արժանի զգան Թուրքիայում։ Կգա ժամանակը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կվերացվի անցագրային ռեժիմը»։ Դրա հետ կապված՝ Քըլըչը հիշեցրել է, որ Թուրքիան արդեն իսկ վերացրել է անցագրային ռեժիմը Վրաստանի, Ռուսաստանի, Ալբանիայի, Սերբիայի և այլ երկրների հետ։

Մի՞թե սա տարօրինակ չէ։ Չէ՞ որ այդ երկրների շարքում առաջին հերթին պետք է լիներ Ադրբեջանը։ Թուրքական Today’s Zaman թերթում հրապարակվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովի հարցազրույցը, որում նա հայտարարեց, որ Ադրբեջանը ստիպված է եղել չեղյալ հայտարարել անցագրային ռեժիմի վերացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը Իրանի կողմից ցուցաբերված ճնշման պատճառով։ Իրանը սպառնացել է հակառակ դեպքում կտրել Ադրբեջանի ու Նախիջևանի ցամաքային կապը։

Վերադառնում ենք 4-րդ կետին։ Փաստերից խուսափել չի լինի, Թուրքիան ունի խնդիրներ, ընդ որում՝ բազում խնդիրներ անգամ այնպիսի եղբայրական երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է։

Այսպիսով, ի՞նչ ունենք մենք իրականում։ Այսպես կոչված «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունն իրականում Թուրքիայի հերթական փորձն էր ավելի լավ երևալու համար, քան կա և կարող է լինել իրականում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում