Monday, 25 09 2023
Ղազախստանում փոխվել է ցամաքային զորքերի հրամանատարը
Հայաստանի միակ հուսալի դաշնակիցն այժմ ԱՄՆ-ն է, այլ գործընկերներ չկան
Մեր քաղաքագլուխները մեզ թողին թուրքի բերան. տեղահանված կնոջ պատմությունը
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
Գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ-ը՝ Կոռնիձորում
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են
ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան
15:15
Մահացել է «Կոզա Նոստրայի» ղեկավարը համարվող Մեսինա Դենարոն՝ «վերջին կնքահայրը»
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 25, 2023
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Հայաստան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 25, 2023
«Խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու հստակ ժամկետներ չկան». Պեսկով
Մտահոգիչ հայտարարություն Գրանադայի հանդիպումից առաջ
Մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
13:59
ԱՄՆ-ն Իսրայելի համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի
13:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լեռնային Ղարաբաղից Հայաստան այս պահի դրությամբ մուտք է գործել շուրջ 4850 բռնի տեղահանված անձ
Սա Փաշինյանի խաչն է, պետք է մինչև վերջ գնա ու մեզ ազատի ՌԴ ճիրաններից
Սամվել Բաբայանը կարողացել է արդեն հասնել Հայաստան
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 25, 2023
13:30
Փաշինյան-Պուտին-Էրդողան-Ալիև հանդիպում դեռևս չի քննարկվում. РИА-Новости
Հրաժարվել Պրահայից կնշանակի հրաժարվել միջազգային հանրությունից
Արցախի նախագահը հանձնարարականներ է տվել քաղաքացիների անվտանգ երթևեկը դեպի Հայաստան կազմակերպելու և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ
Երեխայի վիզ են կտրել, աղջկա լեզու վառել. տեղահանված արցախցի կնոջ ընտանիքը կմնա Գորիսում
ՌԴ խաղաղապահ առաքելությունը չի ապահովել հայերի խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում․ Մարուքյան
Բոլոր ղեկավարներին մեղադրում եմ. տեղահանված արցախցի
13:01
ԱՄՆ–ում Կուբայի դեսպանատան վրա մոլոտովյան կոկտեյլներ են նետել

Եվրասիական հանձնաժողովի պաշտոնյան խոսել է ԵԱՏՄ երկրների ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին

Համաշխարհային տնտեսական և քաղաքական վերջին զարգացումների, զինված հակամարտությունների հետևանքով ստեղծված իրավիճակում ԵԱՏՄ երկրների ջանքերի համախմբումը այն քիչ իրական գործոններից մեկն է, որը կարող է ապահովել անդամ պետությունների զարգացումը:

Այդ մասին «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանի շրջանակում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման վարչության պետ Գոհար Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ 2022 թ. սկզբի դրությամբ Եվրասիական տնտեսական միության կառույցների կողմից ստեղծվել էին տնտեսական պայմաններ, սահմանվել էին առաջնահերթությունները, սակայն տեղի ունեցող համաշխարհային տնտեսական և քաղաքական իրադարձությունները, զինված հակամարտությունները, բնականաբար, իրենց ազդեցությունն են ունենում միության գործունեության վրա:

«Ստեղծված պայմաններում ռեգիոնալ ինտեգրացիոն միավորման շրջանակներում ջանքերի համախմբումը մարտահրավերներին դիմագրավելու համար դառնում է շատ քիչ իրական գործոններից մեկը, որն ի զորու է ապահովելու ԵԱՏՄ անդամ պետությունների զարգացումը», – շեշտեց պաշտոնյան:

Բարսեղյանը նաև շեշտեց՝ ընթացիկ իրողությունները հաստատեցին ներքին շուկայի զարգացման և այսպես կոչված՝ «импортозамещение»-ի, այսինքն՝ ներմուծվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու, հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու, ենթակառուցվածքների և արդյունաբերական համագործակցության, սննդի անվտանգության ապահովման, ինչպես նաև արտադրության կայուն և անխափան աշխատանքի կարևորությունն ու մեծ նշանակությունը:

«Նշված ուղղությունները ժամանակին համաձայնեցվել են անդամ պետությունների կողմից և ընդգրկվել են միության ինտեգրացիոն օրակարգի մեջ, այդ թվում՝ ռազմավարության ընդունման միջոցով», – հավելեց Գոհար Բարսեղյանը:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը այսօր՝ ապրիլի 6-ին, կազմակերպել էին «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, եվրասիական այլ գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ԵԱՏՄ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանցի և ռուսաստանցի հեղինակավոր փորձագետներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում