Եվրոպայում շոկոլադի օգտագործման պատճառով սալմոնելայի դեպքերի բռնկումները գրավել է Եվրամիության ուշադրությունը: Դեղերի եվրոպական գործակալությունը (European Medicines Agency) ապրիլի 6-ին հայտարարել է, որ ուսումնասիրում է արձանագրված մի քանի տասնյակ դեպքերը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սալմոնելա է հայտնաբերվել առնվազն 9 երկրում:
Դեղերի եվրոպական գործակալությունը հայտնել է, որ գրանցված դեպքերը մեծամասամբ մինչև 10 տարեկան երեխաների շրջանում են: Գործակալությունից հայտնել են, որ Kinder-ի շոկոլադե ձվերը ևս ներգրավված են, սակայն չի հստակեցրել, թե արդյոք խնդիրը բացառապես այդ արտադրանքի հետ է կապված:
Ուշագրավ է, որ իտալական Ferrero ընկերությունն ապրիլի 6-ին հետ է կանչել շոկոլադե Kinder Surprise ձվերի և այլ ապրանքների խմբաքանակներն Իսպանիայից: Ապրիլի 4-ին դրանք հետ էին կանչվել Բրիտանիայից և Իռլանդիայից: Ընկերությունը քայլը նախազգուշական է որակել՝ հայտարարելով, թե շուկայում գտնվող Kinder-ի որևէ ապրանքի մեջ սալմոնելա չի հայտնաբերվել: