Հրապարակախոս, թարգմանիչ Հակոբ Մովսեսը կարծում է, որ ընդդիմությունը ծանր քաղաքական իրավիճակում մեր վարչապետին Բրյուսել ուղարկում է երերուն ու անհաստատ վիճակով. «Ընդդիմությունը որևէ գաղափար չի դրել իշխանության կամ ժողովրդի առաջ: Մենք չունենք այնպիսի ընդդիմություն, որն ապրում է երկրի ճակատագրով: Ոտքի Արցախ թեզը մեր վիճակին հարիր չէ»:
Հակոբ Մովսեսը նշում է, որ մենք պետություն դառնալու խնդիր ունենք. «Սպասումը քաղաքական կատեգորիա է. ինչ կարելիա է անել վաղը, չի կարելի անել այսօր: Պետք է սպասենք այնքան, մինչև մեր անելիքը իմանանք»: