Մոսկվայի ոստիկանությունը նոյեմբերի 27-ին ձերբակալել է մի մարդու, որը Կարմիր հրապարակի Լենինի դամբարանի վրա զուգարանի թուղթ և մի գրքույկ է շպրտել. այս մասին տեղեկացնում է Риа-Новости գործակալությունը: Հայտնի չէ, թե որոնք են եղել «հանցագործի» դրդապատճառները, սակայն ոստիկանությունը հայտնել է, որ այդ տղամարդը հոսպիտալացվել է հոգեբուժարան: