Sunday, 08 09 2024
Բերտան լուսանկարում է կենդանիներին իրենց բնական միջավայրում
15:30
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել
Սանոսյանը մի շարք հանձնարարականներ է տվել
15:00
Ռեփեր Մորգենշթերնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ
14:30
Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն որոշել են համաձայնագիր ստորագրել ԱԲ-ի ստանդարտների վերաբերյալ. FT
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Կորեա
Հայաստանը և Ռուսաստանը ապրում են իրենց ոչ ամենալավ ժամանակների ոչ ամենավատ ժամանակահատվածը
13:50
Շվեդիայում ցածր ծնելիության պատճառով կարող է փակվել յուրաքանչյուր 10-րդ մանկապարտեզը
Ալիև-Պուտին քայլերը համաձայնեցված են. նրանք մի փուլ են մտել, որը ՀՀ-ն չի ունեցել այս 30 տարիներին
ՔԿ-ն՝ Արմավիրում ոստիկանի սպանության դեպքի մասին
Գերիների գործի դատարան ուղարկելու պահը հաշվարկված է. Ալիևը փորձում է ազդել բանակցությունների վրա
13:09
Tesla-ն 2025 թվականին կսկսի վեցտեղանոց Model Y-ի արտադրությունը. Reuters
Բաքվում ո՞վ է եղել ԱՄՆ ռազմական հետախույզ Փրայորի իրական վիզավին
Գործարկվելու են էլեկտրական շչակներ
12:30
Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակ է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
12:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:00
60-ամյա Բրեդ Փիթը 34-ամյա ընկերուհու հետ՝ «Միայնակ գայլերը» ֆիլմի պրեմիերային
Մեկնարկում է թատերաշրջանի բացումը
11:30
Ադելը հայտարարել է ստեղծագործական գործունեության երկարատև դադարի մասին
Լարսը բաց է
Ըստ իսրայելական բանակի՝ Լիբանանից շուրջ 50 հրթիռ է արձակվել
Ավտոճանապարհներն անցանելի են
Դատարանը մեզ զրկել է արդարադատությունից. «Յուկոս Կապիտալ»-ը կդիմի Վճռաբեկ դատարան
Ավտովթար Սիլիկյան խճուղում․ կա զոհ
Լեհաստանում Բոյաջյանն ընդդեմ Տոմաշ Լեխ Բուչեկի գործն ավարտվեց հօգուտ հյուպատոսի
Մեքենայի միջից ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել ու դիմել է փախուստի․ Ոստիկանության մանրամասները
Բաքուն ձգտում է սահմանազատման գործընթացն ուղղորդել դեպի այն հատվածներ, որոնք իր համար են կարևոր
Սպասվում են տեղումներ
Ոստիկանի սպանության համար որոնվող Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է. ՆԳՆ

Հայաստանը` ջրբաժանի առաջ

Մարտի 8-ից սկսած ամբողջ հայ հասարակությունն ավելի ակտիվ է խոսում ադրբեջանի հայատյաց քաղաքականության, Բաքվի հակահայ քաղաքականության, Ալիևի ռազմատենչ հռետորաբանության ու հումանիտար ճգնաժամի մասին։ Այս ամենը՝ ռուս-ուկրաինական էսկալացիայի ֆոնին, երբ wւկրաինական քաղաքները ևս հումանիտար աղետի մեջ են գտնվում, զոհվում են հազարավոր մարդիկ, խախտվում են մարդու հիմնարար իրավունքները Եվրոպայի ամենախոշոր պետության տարածքում։ Եվ լռություն, լռություն Արցախում ծավալվող դեպքերի առնչությամբ, քանի որ Ուկրաինան, կթվար, հիմա վառվում է ավելի ուժգին, քան Արցախը։

Միջազգային հանրության կողմից անպատիժ մնացած Ադրբեջանը շարունակում է նույն քաղաքականությունը, որովհետև վերջին 30 տարիների ընթացքում աշխարհի, մեր դաշնակիցների, արևմուտքի ու արևելքի համար դարձավ ավելի արժեքավոր գործընկեր, քան Հայաստանը։ Եվ պետք չէ ամեն ինչ բարդել ադրբեջանական նավթի հնարավորությունների վրա։ Հայկական նավթը միշտ եղել ու մնում է հայ մարդու մտավոր ռեսուրսը, որ սփռված է ամբողջ աշխարհով մեկ ու մեզ տալիս է գործելու և մանևրելու անսահմանափակ հնարավորություններ։ Հայաստանը չուներ նավթ ու գազ, բայց ուներ Քրք Քրքորյաններ, Սամվել Կարապետյաններ, Էդուարդո Էռնեկյաններ և այլք, որոնք եղանակ փոխող մարդիկ են եղել ու կան ամբողջ աշխարհում։ Մենք ունենք մեծ իրավագիտական հանրույթ ամբողջ աշխարհում, որոնք դասավանդում ու գործունեություն են ծավալում աշխարհի լավագույն բուհերում և առանցքային դատարաններում ու կառույցներում։

 

Այս պահին Հայաստանը կանգնած է ջրբաժանի առաջ ու միայն համահայկական ներուժի համախմբումը թույլ կտա չանել ճակատագրական սխալներ ու լուծել համահայկական ճգնաժամը՝ առհասարակ չկրելով որևէ վնաս։ Ես պատահաբար չի, որ հիշատակեցի հենց համահայկական իրավագիտական ներուժը, որն առկա է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, քանի որ այս պահին մեր հայրենակիցները լծված են միջազգային իրավունքը պաշտպանող կառուցների հետ ամենօրյա աշխատանքի մեջ։ Հայաստանում և սփյուռքում, բոլորիս աչքից հեռու, առանց ամպագորգոռ հայտարարությունների միջազգային իրավունքի հայազգի մասնագետները հավաքագրում, մեկտեղում են արցախահայերի իրավունքների խախտման բոլոր դեպքերն ինչպես 44-օրյա պատերազմի առաջ ու դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո։ Լուսանկար առ լուսանկար, փաստ առ փաստ հավաքագրվում է՝ մարդու իրավունքների պաշպանության ամենաառանցքային կառույցներ դիմելու ու Ադրբեջանին ռազմական ու հումանիտար հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու նպատակով։ Այս համատեքստում Արցախի ու արցախահայության իրավունքների պաշտպանության համար առավել արդիական է դառնում «անջատում հանուն փրկության» միջազգային սկզբունքը, որը գալու է փոխարինելու 30 տարիների ընթացքում չարչրկված «ինքնորոշման իրավունքի» սկզբունքին։ Վերջն ամբողջությամբ ցուցադրեց դրա անգործունակությունն ու անարդյունավետությունը։

Ադրբեջանն իր գործողություններով ավելի ու ավելի խորացրեց այն մտայնությունը, որ արցախահայերը երբեք և ոչ մի դեպքում չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում՝ որևէ կարգավիճակով։ Եվ հենց սրա վրա հիմնվելով է, որ կենսական է դառնում արցախահայերի տարանջատումը հակահայ ադրբեջանական համակարգից։ Ինչ է առհասարակ «անջատում հանուն փրկության» սկզբունքը։ Նորմի էությունն այն է, որ եթե ազգային փոքրամասնության գոյությունը վտանգված է որևէ պետության կազմում, ապա որպես նրա փրկության միակ ելք մնում է նրա բնակության տարածքի անջատումը տվյալ պետությունից։ «Անջատում հանուն փրկության» կամ «Ճանաչում հանուն փրկության» միջազգային նորմը կիրառվել է, օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2008 թվականին Կոսովոյում անկախության հռչակման իրավաչափության վերաբերյալ գործի շրջանակներում։ Կոսովոն այդ հարցում հաջողել է։ Կոսովոն անկախացել ու դրա անկախությունը ճանաչել են Արևմտյան մի շարք առանցքային տերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ Կոսովոյում բնակվող մարդիկ պարբերաբար ենթարկվում են Սերբիայի կողմից ճնշումների։ Հարավսլավիայի անկումից հետո Բալկանները վերածվել էին իսկական դժոխքի՝ առավել ևս այդ տարածաշրջանը բնակեցնող ավելի փոքր էթնիկ խմբերի համար։ Բալկաններում 2000-ականներին ծավալված գործողություններն շատ նման են Արցախում ընթացող գործողությունների, քանի որ ինչպես կոսովառներին, այնպես էլ Արցախահայերին ենթարկում էին էթնիկ զտման, ցեղասպանման։ Աշխարհը հասկացավ կոսովառների՝ անջատման միջոցով փրկության անհրաժեշությունն ու 2008-ին ԱՄՆ ճանաչեց Կոսովոն որպես անկախ պետություն։ Իսկ հիմա, ընդամենը 10․000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող, մասնակի ճանաչված Կոսվոյի տարեկան համախառն ներքին արդյունքը՝ նոմինալ ՀՆԱ-ով շատ չի զիջում Հայաստանի ՀՆԱ-ին։

Այսպես․․․ վերադառնալով համահայկական իրավագիտական ներուժին ամբողջ աշխարհում, Հայաստանը սիրող փաստաբաններին, որոնք պատրաստ են առանց կոպեկ անգամ կռիվ տալ մեր իրավունքների համար ու սպասում են պետության կողմից իջեցված պատվերին՝ փաստենք, որ մեզ անհրաժեշտ է ընդամենը կենտրոնացված ու համակարգված աշխատանք, քանի որ 1990 մինչ օրս աշխարհը տեսել է մի շարք ճանաչումներ, օրինակ՝ Արևելյան Թիմորը, որն օկուպացված էր Ինդոնեզիայի կողմից երկար տարիներ։ Երբ միջազգային հանրությունն ու ազդեցիկ պետությունները համոզվեցին, որ ոչ միայն հնարավորություն չկա Արևելյան Թիմորի և մետրոպոլիայի համակեցության համար, և, որ ինքնորոշվող կողմի անգամ ֆիզիկական անվտանգության ապահովման միակ հնարավորությունը մնում է անկախության միջազգային ճանաչումը՝ այդ փոքրիկ երկիրն անկախացավ։ Ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ-ի և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների նկատմամբ ապացուցեց, որ Ալիևն անպատիժ մնալու դեպքում ագրեսիայի է դիմելու ցանկացած հարմար առիթին։ «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին խոսել են նաև Հայաստանի իշխանությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում