Monday, 06 05 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող

Ուկրաինական թունելի կովկասյան «լույսը». պետք է հուսալ, բայց աշխատել

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպմանն արձանագրվել է որոշակի առարկայական առաջընթաց, համենայն դեպս դատելով հանդիպումից հետո հնչած պաշտոնական հայտարարություններից: Թեև, առայժմ իհարկե այդ առաջընթացը հենց հայտարարություններն են, սակայն դրանք ստացել են կոնկրետ բնույթ: Մասնավորապես, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկին հայտարարել է, որ Կիևը գրավոր երաշխիքներ է տրամադրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի, ոչ միջուկային կարգավիճակի, ինչպես նաև օտարերկրյա ռազմակայաններ չտեղակայելու վերաբերյալ: Ընդ որում, Մեդինսկին հայտարարել է, թե Կիևի ներկայացրած երաշխիքները չեն տարածվում Դոնբասի և Ղրիմի վրա: Այլ կերպ ասած, հնարավոր է ենթադրել, որ խոսքն այն մասին է, որ Դոնբասն ու Ղրիմը չեն դիտարկվում Ուկրաինայի մաս: Համենայնդեպս, դատելով Մեդինսկու հայտարարությունների տրամաբանությունից, ինչը իհարկե դեռևս հիմք չէ ամբողջական եզրակացության համար: Ռուսական կողմը հայտարարել է, որ Կիևի քայլին ընդառաջ, ինքն էլ անում է երկու փոխզիջում: Մեկն այն է, որ նվազեցնում են Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ ռազմական գործողությունների ինտենսիվությունը, և միևնույն ժամանակ համաձայնոււմ են Զելենսկու և Պուտինի հանդիպման, սակայն պայմանով, որ դա կարող է տեղի ունենալ միայն արտգործնախարարների մակարդակով երկկողմ համաձայնությունների ստորագրմանը զուգահեռ:

Այդպիսով, Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունը դրան հաջորդած հայտարարոթյունների մակարդակում ակնհայտորեն տեղաշարժ է դեպի քաղաքական-դիվանագիտական լուծում, սակայն անկասկած է, որ այդ տեղաշաի կայուն և հաստատուն բնույթը ամենևին երաշխավորված չէ, որովհետև այստեղ էական նշանակություն է ունենալու, թե դրա հանդեպ ինչպիսի վերաբերմունք կցուցաբերեն մյուս խոշոր խաղացողները: Կիևը հայտարարում է, որ չեզոք կարգավիճակի դիմաց իր անվտանգոության երաշխավոր է տեսնում ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին, նաև Կանադային, Գերմանիային, Իսրայելին և Թուրքիային: Դա գործնականում ստացվում է հենց այն շրջանակը, որում երևի թե պետք է հունցվի, եփվի այն, ինչ քննարկել և պայմանավորվել են Ստամբուլում: Այլ կերպ ասած, հանգուցալուծումը կարող է չլինել այնքան մոտ, որքան թվում է առաջին հայացքից:

Ի վերջո, չի բացառվում և այն, որ պատերազմող կողմերին պարզապես անհրաժեշտ է շունչ քաշելու և վերախմբավորվելու ժամանակ և նրանք շատ լավ հասկանալով, որ դիմացինը կարող է դիմել այդպիսի տակտիկական հնարքի, նաև գնում են դրան, քանի որ երկու կողմն էլ ունեն այդ դադարի կարիքը: Դա իբրև վարկած, իբրև հնարավոր դիտանկյուն, որովհետև իրադրությունը կարող է լինել և հակառակը, այսինքն գլխավորապես կողմերից մեկն է հայտնվել դադարի կենսական անհրաժեշտության առաջ և ունի փոխզիջումային համաձայնության կարիք:

Իրավիճակը անկասկած բավականին բարդ է, բայց բոլոր դեպքերում, դրական տեղաշարժը պետք է ողջունել, առավել ևս Հայաստանի տեսանկյունից, որովհետև Ուկրաինայի հարցում քաղաքական հանգուցալուծման գործընթացի ամրակայումը թերևս էական լումա է Կովկասում կայունության համար: Թեև, միևնույն ժամանակ հենց այն, որ չկա քաղաքական գործընթացի արդյունավետ և արագ շարունակության որևէ երաշխիք, անկասկած է և այն, որ Կովկասի կայունության հարցում իրապես շահագրգիռ սուբյեկտները պետք է չապավինեն լոկ ռուս-ուկրաինական բանակցությանը և առաջնորդվեն դրա անարդյունավետության կանխավարկածով, փորձելով գտնել կովկասյան ռեգիոնն ուկրաինական ցնցումներից ապահովագրելու հավելյալ մեխանիզմներ: Այդ առումով հատկանշական է այն, որ մարտի 29-ին, երբ Ստամբուլում ավարտվում էր ռուս-ուկրաինական բանակցությունը, Թբիլիսիում մեկնարկում էր արտգործնախարարների մակարդակով հայ-վրացական շփումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում