Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Մոսկվան երկընտրանքի առաջ է․ զիջե՞լ թուրք-ադրբեջանական տանդեմին, թե՞ թույլ տալ այստեղ երկրորդ ճակատ ձևավորվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

-Պարոն Ազիզյան, կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին, բայց միևնույն ժամանակ նշեց, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ ձեռնարկելու նպատակ ունի և նման հավանականություն կա նաև  Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարությունների վերաբերյալ։

-Միանշանակ է, որ  թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում բոլորը կողմնակից են խաղաղության պայմանագիր կնքելուն։ Բայց պետք է հասկանալ, թե խաղաղություն ասելով ինչ են հասկանում սահմանի այս ու այն կողմում, որովհետև խաղաղություն հասկացության տրամաբանության ընկալումները հակասական են երկու կողմերում։ Իհարկե մենք պետք է գնանք խաղաղության ճանապարհով, այլընտրանքը պատերազմն է, որին կարծում եմ ոչ ոք կողմ չէ։ Սակայն այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը ակնհայտ սադրանքի է դիմում ու փորձում է անընդհատ շահարկել, որ Հայաստանը պատրաստ չէ, չի ընդունում իրենց կողմից առաջարկված խաղաղության   համաձայնագրի պայմանները, ընդհանրապես հնարավոր չէ նույնիսկ խոսել այդ պայմանագրի բովանդակության ու  դրանից բխող հետևանքների մասին։ Հետևաբար մենք պետք է հստակ պայման դնենք, որ Ադրբեջանի կողմից այսօր իրականացվող այդ սադրանքները պետք է կանխվեն, որից հետո նոր միայն մենք կարող ենք բանակցություններ վարել խաղաղության դաշնագրի ու դրա բովանդակության վերաբերյալ։

-Իսկ այդպիսի սադրանքները հակառակորդի կողմից ի՞նչ նպատակ են հետապնդում,  լոկալ սադրանքներն ինչի՞ կարող են հանգեցնել։

Ադրբեջանն այդ սադրանքների միջոցով փորձել է, փորձում է, առաջիկայում էլ փորձելու է ճնշման տակ պահել մեզ։ Գաղտնիք չէ ո՛չ մեզ, ո՛չ էլ առավել ևս հակառակորդի համար, որ մենք 44 օրյա պատերազմից հետո ունենք ավելի թույլ անվտանգային համակարգ և այն շատ խոցելի է։ Ուստի փորձում են ճնշումների միջոցով պարտադրել իրենց պայմանները  խաղաղության դաշնագրի պոտենցիալ բովանդակության առումով։ Մենք այդ սադրանքներին չպետք է տրվենք և մեր նախապայմանը պետք է լինի այդ սադրանքներին վերջ տալը։ ԵԱՀԿ-ին դիմելը պատահական չէր,  ԵԱՀԿ-ն պետք է լինի երաշխավոր ու ադրբեջանական կողմին ստիպի վերջ տալ այդ սադրանքներին։ Այսինքն՝ ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որի դեպքում հնարավոր կլինի բանակցել խաղաղության դաշնագրի բովանդակության վերաբերյալ։

-Բայց Մինսկի խումբը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին այսօր ինչքանո՞վ է կենսունակ, ի՞նչ լծակներ ունի։

-Դա արդեն հարցի մյուս կողմն է։ Կախված է նրանից, թե ինչպիսի լծակներ կարող են օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի վրա այդ սադրանքներից զերծ մնալու առումով։ Իսկ այդ լծակները մենք գիտենք, որ ունեն։ Հարցը ոչ թե դրանք ունենալ-չունենալու մասին է, այլ դրանց  օգտագործման հնարավորության։ Կօգտագործե՞ն արդյոք Մինսկի խմբի համանախագահներն այդ լծակները, թե՞ ոչ։ Ե՛վ տնտեսական և՛ քաղաքական առումներով Ադրբեջանն անկախ չէ  և միանշանակ է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են իրենց ազդեցությունն ունենալ՝ եթե ցանկանան, եթե դա իրենց շահերից բխի։

Պետք է նաև հասկանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում էլ կան շահերի հակասություններ։ Պետք է հարցը դիտարկել նաև այդ շահերի համադրման տեսանկյունից, թե արդյոք  կարող են այդ երկրների շահերն ինչ-որ կետում բախվել ու որն է լինելու այդ կետը։

-Փաշինյանը խոսեց նաև ռուս խաղաղապահների գործունեության կամ անգործության հետաքննման անհրաժեշտության մասին։ Այս բացահայտ դժգոհությունն ու սուր հռետորաբանությունը ինչո՞վ կպայմանավորեք և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

-Կոշտ ձևակերպումները պայմանավորված են ռուս խաղաղապահների գործողություններով  և դրանք միանգամայն բնական են։ Մենք գիտենք, որ Փարուխ-Քարագլուխ հատվածում այսօր ստեղծված իրավիճակի պատասխանատուն  հենց ռուսական կողմն է։ Ի սկզբանե, երբ եղել է առաջարկ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից դիրքերի հայելային հետքաշման մասին, դա արվել է  այն երաշխավորությամբ, որ նրանք  մշտական ներկայություն են ունենալու այնտեղ։ Բայց դիրքերի հետքաշումից հետո ռուսական խաղաղապահ զորախումբն իր ներկայությունը չի ապահովել, այնտեղ գտնվող ստորաբաժանումը դուրս է բերվել այդ հատվածից, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ ադրբեջանական կողմը առանց դիմադրության հանդիպելու, առանց կրակոցի մտնի ու զբաղեցնի այդ տարածքը։ Ակնհայտ է, որ այս դեպքն ուսումնասիրության կարիք ունի։ Կան մտահոգություններ ու կասկածներ, որ ադրբեջանական ու ռուսական կողմերի միջև նախապես եղել է պայմանավորվածություն այս քայլին գնալու համար։

Նախքան ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածության կուլմինացիան, մենք տեսնում էինք Արցախում Խրամորթի ուղղությամբ տարբեր տեսակի հրաձգային, նաև նռնականատերով ու ականանետերով արված սադրանքները։ Ադրբեջանը խախտում էր եռակողմ համաձայնագրի դրույթները, այսինքն ակնհայտ սադրանքների դիմում էր դեռ այն ժամանակվանից։ Պետք է հասկանանք, որ այսօր այս քաղաքական շահերի բախման տիրույթում արևմուտքն՝ ի դեմս Ադրբեջանի փորձելու է Հարավային Կովկասում երկրորդ ճակատը։ Մենք գիտենք, որ Թուրքիան մշտապես ձգտել է  Հարավային Կովկասն իր ազդեցության գոտի դարձնել։ Միակ խոչընդոտը Հայաստանն էր, սահմանին ռուսների վերահսկողությունն ու այժմ էլ Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ներկայությունը։ Բնական է, որ Թուրքիան ամեն գնով պետք է փորձի Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղել։ Այդ գործում բնական է, որ ունի արևմուտքի ակնհայտ աջակցությունը։ Մենք ականատես եղանք նաև Մեծ Բրիտանիայի  Պաշտպանության նախարարի այցելությանը Բաքու և սա պատահական չէ։ Սա արվում է այն ֆոնին, երբ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում ակնհայտ հակասություններ կան, որը փորձ է արվում պաշտոնապես կոծկել։ Իհարկե ո՛չ առաջին դեմքի, բայց ոչ պակաս պաշտոնական մակարդակում արվող հայտարարությունների տեսքով դա երևում է։

-Արցախում ի դեպ այդ այցը բացասաբար է ընդունվել, նույնիսկ նշվում է, որ դա ակնհայտորեն Արցախի դեմ է։ Համակարծի՞ ք եք ։

-Միանշանակ Արցախի դեմ է և այդ այցելությունը պայմանավորված է  այսօր ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով և նոր աշխարհակարգի ձևավորման տեսլականով։ Այսինքն՝ արևմուտքն այսօր փորձում է Ադրբեջանին տարածաշրջանում օգտագործել երկրորդ ճակատի բացման առումով։ Թուրքիան դրանից օգտվելու է, իր պայմաններն է դնելու Ռուսաստանի առաջ։ Հասկանալի է, որ Ռուսաստանն այսօր այն իրավիճակում չի գտնվում, որ կարողանա երկու ճակատով իր համար ավելի շահեկան տարբերակներով, ելքով գնալ պատերազմելու։ Երբ Ռուսաստանը հայտնվում է նման երկընտրանքի առաջ՝ բարդ իրավիճակ է ստեղծվում։ Զիջե՞լ թուրք-ադրբեջանական տանդեմին, թ ե՞ թույլ տալ, որպեսզի այստեղ երկրորդ ճակատ ձևավորվի։ Բոլորին է  հասկանալի, որ ռուսական կողմը ստիպված գնալու է ինչ-որ զիջումների։ Այսօր Փառուխ-Քարագլուխ հատվածում տեղի ունեցողն ամբողջությամբ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ Շատ հնարավոր է, որ ռուսական կողմը հաշվի առնելով այդ երկրորդ ճակատի բացման ռիսկերը գնացել է պայմանավորվածության՝  այդ հատվածն ադրբեջանական կողմին հանձնելու առումով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում