Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է մարտի 29-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն Կլեր Լեժանդրը։ Վերջինս նշել է, որ Ֆրանսիայի նախագահը «արդեն երկարատև զրույցների շարք է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ»։ «Ֆրանսիան մտադիր է բաց պահել երկխոսության այս կապուղին»,- ասել է Լեժանդրը։
Նա նշել է, որ առաջիկա զրույցի ընթացքում Մակրոնն ակնկալում է Պուտինի հետ քննարկել Հունաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Մարիուպոլից մարդկանց տարհանման մարդասիրական գործողության մանրամասները։