Ռուսաստանը հրաժարվելու է գազ առաքել Եվրոպայի երկրներին, եթե նրանք ռուսական վառելիքի համար չվճարեն ռուբլով։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է մեկնաբանել եվրոպական ղեկավարների մերժումը։ «Չգիտեմ, թե ինչ կլինի, եթե մերժեն այդ հնարավորությունը։ Հենց վերջնական որոշումն իմանանք, կուսումնասիրենք, թե ինչ կարելի է անել։ Բայց վստահ, այդ իմաստով բարեգործությամբ չենք զբաղվելու, գազը ձրի Եվրոպա չենք ուղարկելու«,- ասել է Պեսկովը։ Նշենք, որ Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը երեկ ասել էր, թե Մեծ յոթնյակը մտադիր չ ռուբլով կատարել վճարումները, եւ պայմանագրում նշված է դոլար։