Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ադրբեջանը  չէր կարող արհամարհել գերտերության խաղաղապահությունը ու միակողմանիորեն նման քայլերի գնար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հաղորդում է, որ ԱԽ-ն առաջարկել է ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։Նամակում անդրադարձ է կատարվել նաև նրան, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի հետ։

-Պարոն Սարոյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի ԱԽ-ի առաջարկը ՌԴ զորակազմի ներկա թվաքանակի ավելացման հետ կապված։ Կարծում եք խնդիրը զորակազմի քանա՞կն է և համալրվելուց հետո Ադրբեջանն այլևս սադրիչ գործողությունների չի՞ դիմի։

-Արցախի Անվտանգության խորհրդի դիմումը կապված է այն  իրողության հետ, որ ներկայումս հնարավոր չէ անվտանգության խնդիրը լուծել և արցախահայությունը կանգնած է  գոյութենական խնդրի առաջ։ Եվ քանի որ խաղաղապահությունը իրականացնում են ռուսները, Անվտանգության խորհրդում ներգրավված անձինք   խնդիրը լուծելու ճանապարհ են տեսել  ռուսական կոնտինգենտի քանակի մեծացումը։ Դա,  ըստ էության, առկա  մարտահրավերից բխած պատասխանն է։

Բնականաբար խնդիրը թվաքանակի հետ կապ չունի։ Եթե գերտերությունները թվաքանակներով պետք է սաստեն կամ իրավիճակն իրենց ձեռքը վերցնեն՝ ուրեմն իրենք գերտերություն չեն։  Ռուսաստանը ցանկության դեպքում կգտնի բոլորովին այլ ճանապարհներ՝ Ադրբեջանին պարտադրելու որպեսզի նման քայլեր  չձեռնարկի։

-Նկատի ունեք՝ քաղաքակա՞ն ճանապարհներ։

Առաջին հերթին բնականաբար քաղաքական։ Բայց այդ քաղաքականությունը հիմնվում է նաև ուժային այն գործոնների վրա, որոնք ցանկացած գերտերություն իր արսենալում ունենում է։ Բնականաբար պետք է հասկանանք, որ դիվանագիտական խողովակներով ու քաղաքական երկխոսությամբ դրանք ուղղակիորեն կարող են ցուցանվել՝ նույն հեռախոսազանգերի միջոցով, դեսպանների, արտգործնախարարների ակտիվ մասնակցությամբ։ Ադրբեջանական գործողությունները Ռուսաստանի կողմից կարող են դիտարկվել որպես խաղաղապահության հանդեպ իրականացվող թշնամական քայլեր։ Դա կարող է լուրջ հետևանքների առիթ դառնալ։ Եթե քաղաքական-դիվանագիտական լեզվով այդպիսի խոսակցություն լինի, բնականաբար դա հիմք կտա բոլորովին այլ վերաբերմունքի արժանացնել։ Խաղաղապահությունն այդպիսի մանդատ ունի և դրա համար է որ որոշակի  ուժային կոմպոնենտ ունեցող պետություններն են վերցնում խաղաղապահությունն իրենց ձեռքը։ Նկատի ունեմ՝ գերտերությունները, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները։ Եթե իրենք այդ ուժային կոմպոնենտն իրենց մեջ չունենան, բնականաբար չեն կարող խաղաղապահություն իրականացնել։ Աշխարհը հասկանում է, թե խաղաղապահության մեջ ով և ինչ մանդատով է ընդգրկվում։ Հիմա եթե այդ մանդատն անզոր է նման բան կանխել, բնականաբար հարց է առաջացնում, թե ընդհանրապես  Ռուսաստանն ի վիճակի՞ է որևէ տեղ խաղաղապահություն իրականացնել։ Դա արդեն Ռուսաստանի՝ որպես անվտանգության խորհրդի անդամ, որպես միջուկային գերտերություն լինելու հետ  է կապված։ Բոլորս էլ գիտենք, որ իր ուժն ու կշիռը արտաքին քաղաքականության դաշտում բավական նշանակալից է ու այստեղ Ադրբեջանն ինքնուրույն նման կարգի թշնամական քայլեր հանդեպ  խաղաղապահությունը չէր կարող անել, անհնար բան է։ Այստեղ կարող է բոլորովին այլ քաղաքականություն լինել, որի մասին  վերջին օրերին խոսվում է։

-Արդյոք կարող է խնդիր լինել նաև այն հանգամանքը, որ ռուս խաղաղապահները Արցախում չունեն միջազգային մանդատ և ներկայիս իրողություններում, երբ Ռուսաստանը գտնվում է մեկուսացման մեջ հազիվ թե որևէ միջազգային կառույց այդ մանդատը նրան տա։

-Եթե նման քայլեր աներ ինչ-որ երրորդ կողմ՝ ձեր նշածը որոշակի տրամաբանություն կունենար։ Բայց քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն Ադրբեջանը ստորագրել է և այդպիսով ճանաչել Ռուսաստանին որպես խաղաղապահություն իրականացնող պետություն՝ ես այդ մոտեցումը չէի կիսի։ Կրկնեմ՝   ձեր նշածը որոշակի տրամաբանություն կարող է ունենալ եթե ինչ-որ թշնամական քայլեր անի երրորդ պետություն, որն այդ պայմանագրի մաս չի կազմում։ Իսկ եթե  Ադրբեջանը ճանաչել է Ռուսաստանի   խաղաղապահությունն ինչ-որ տարածքում՝ իր  կողմից  քայլերը որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Ուստի Ռուսաստանն Ադրբեջանին պետք է պատժի իր ոչ տրամաբանական, ոչ խելամիտ ու Ռուսաստանի միջազգային  հեղինակությանը վնասող քայլերի համար։ Կամ էլ Ադրբեջանը վստահ է եղել, որ այդ քայլերն իրականացնելու արդյունքում իրեն ոչինչ չի կարող սպառնալ։

-Այդ դեպքում ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Ադրբեջանը դիմում նման քայլերի։ Ո՞րն է նման քաղաքականության պատճառը։

Վերջին օրերին շատ է քննարկվում այն վարկածը, որ ադրբեջանական զորակազմի՝  Փառուխ գյուղում և Քարագլխի բարձունքում  հայտնվելը կարող էր տեղի ունենալ ռուսական կողմի համաձայնությամբ։ Այդ համաձայնությունը պետք է նախապես ձեռք բերված լիներ՝ հստակ մշակված քայլերի հաջորդականությամբ։ Դեպքերը հենց այդ  տրամաբանությամբ էլ զարգացել են։ Ռուս խաղաղապահությունը դիմել է հայկական կողմին՝ ազատելու որոշակի տարածքներ,  որպեսզի ինքը հայտնվի հայկական ու ադրբեջանական զինված ուժերի մեջտեղում, բայց հետո հայկական կողմից լքված տարածքներում  հայտնվել են ադրբեջանցի զինվորները և պարզ է դարձել, որ ռուս խաղաղապահությունը կարծես թե գիտակցված և պրոադրբեջանական քայլեր է իրականացրել։ Խնդիրն այն է, որ հայկական կողմ չի բավարարվել այդպիսի լուծմամբ, չի համակերպվել իրավիճակին, ինչն  էլ ռազմական բախման է բերել։ Այդ ռազմական բախումը լրջացրել է ռուս-ադրբեջանական համաձայնություն այն աստիճանի, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված է եղել այդ համաձայնությունը մի կողմ դնել  ու սեփական խաղաղապահության դեմքը փրկելու հայտարարություններով հանդես գալ։ Սակայն այդ հայտարարություններն իրականության հետ չեն համապատասխանում․ իրենք հայտարարում են, որ ադրբեջանցիները ելման դիրքեր են վերադարձել, բայց Արցախից եկող  բոլոր տեղեկությունները վկայում են, որ դա այդպես չէ։ Այսինքն՝ այդ հայտարարությունները խնդիր ունեն իրավական դաշտում ապահովելու ռուս խաղաղապահության արդարությունը՝ թաքցնելու այն համաձայնությունները, որոնց միջոցով որոշակի հայկական տարածքներ պարբերաբար տրվել են Ադրբեջանին։ Դա արդեն մեկուկես տարվա որոշակի գործընթաց է, պարզապես հիմա են «վառվել» Փառուխի այս դեպքերով և այդ «վառվելու» արդյունքում է, որ նրանք հիմա նման հայտարարություններ են անում՝ սեփական դեմքը փրկելու համար։ Բայց մտածել, որ Ադրբեջանը կարող էր արհամարհել գերտերության կողմից իրականացվող խաղաղապահությունը և միակողմանիորեն գնալ նման կարգի քայլերի՝ տեղին չէ, քաղաքական տրամաբանությունից դուրս է։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում