Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Սա նախազգուշացում է Ադրբեջանին. Սյունիքի միջանցք բացելը Իրանի ազգային շահերին մեծ հարված է, թույլ չեն տա

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

-Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված ուժերի պատասխանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա հարևան պետությունների սահմանների փոփոխություն»: Ձեր կարծիքով ինչո՞ւ է հիմա նման հայտարարություն արվում, անհասկանալի չէ՞ Իրանի կողմից նման հայտարարությունը, երբ մենք տեսել ենք, որ շատ կրավորական կեցվածք ունի Իրանը, հայտարարություններից այն կողմ չի անցնում:

-Նախ, ի սկզբանե Իրանը ազատագրված տարածքները համարել է ադրբեջանական տարածքներ: Իհարկե, պաշտոնապես չի պահանջել հեռանալ այդ տարածքներից, բայց իրենց մամուլում, վերլուծություններում անընդհատ քննադատել են Հայաստանին, որ գրավել է այդ տարածքները: Բայց երբ Ադրբեջանը նպատակ է հայտարարել Սյունիքով միջանցք բացել, սահմանները փոփոխել, Իրանը միշտ շատ խիստ է աձագանքել: Հենց այն, որ Իրանը բավականին լայնամասշտաբ զինավարժություններ նախաձեռնեց Արաքսի ափին, ազատագրված տարածքներին սահմանակից տարածքներում, որից հետո Ադրբեջանը նահանջ քայլ արեց և սկսեց Իրանին բարեկամ ու եղբայր անվանել, դրա վկայությունն էր: Հիմա վերջին զարգացումները դարձյալ նույն տրամաբանության մեջ: Իրանը շատ ուշադիր հետևում է այս զարգացումներին, որովհետև դա Իրանի աշխարհաքաղաքական դիրքին լուրջ հարված է, թեև Իրանն արդեն այլընտրանքային տարբերակ առաջարկեց, ըստ որի Զանգեզուրի միջանցքն անցնում է Իրանի տարածքով: Բայց բոլոր դեպքերում այս ժամանակահատվածում, երբ Ռուսաստանը խիստ զբաղված է Ուկրաինայում, և թուրքերն ընդհանրապես բազմիցս ցույց են տվել, որ մեծ վարպետություն ունեն պատեհ առիթն օգտագործելու: Երբ պատերազմն սկսեց, իմ մտավախությունն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդ առիթը օգտագործելու են: Ինչպես տեսանք, արդեն Արցախում իրենք իրենց այդ նպատակներն իրականացնելու փորձեր են անում:

-Տեսակետ կա, որ ամեն դեպքում Իրանն արդեն իսկ հանդուրժել է սահմանների փոփոխությունը, որը եղավ 44-օրյա պատերազմի հետևանքով:

-Եթե Հայաստանը համաձայնում է այդ փոփոխություններին, Իրանն ի՞նչ պետք է ասի: Եթե Հայաստանը մի քիչ ավելի լուրջ վերաբերվեր իրավիճակին, մինչև դելիմիտացիան ու դեմարկացիան այդ տարածքները համարեր գոնե անորոշ, ոչ թե այդ տարածքներն անվաներ թուրքական անուններով, Իրանը գուցե այլ կերպ կդրսևորեր, իսկ հիմա Իրանն այլ բան չուներ անելու, քան համաձայնելը: Գուցե այս հարցով ՀՀ իշխանությունները բանակցել են Իրանի հետ: Ինչպե՞ս կարող է լինել այնպես, որ Հայաստանն ասում է՝ այդ տարածքներն ադրբեջանական են, իսկ Իրանն ասի՝ ոչ, հայկական է:

-Իրանի այսպիսի հայտարարություններն, ընդհանրապես, ի՞նչ են տալիս:

-Դրանք նախազգուշացում են Իրանի հեղափոխության պահապանների գվարդիայի կողմից: Հիշում ենք, որ այն ժամանակվա Իրան-Ադրբեջան լարվածությունից հետո այդ երկրների միջև մեղրամիս էր սկսվել, բայց հիմա տեսնում ենք, որ կրկին փոխադարձ անվստահության տարրեր են մտնում, որովհետև դա հարվածում է Իրանին և դա Ադրբեջանում էլ լավ գիտեն: Ի տարբերություն մեզ, Իրանում ինչ իրավիճակ էլ լինի, իրենք իրենց ազգային շահերի նկատմամբ շատ զգայուն են: Հայաստանի և Իրանի զգային անվտանգության շահերը համընկնում են այստեղ: Ադրբեջանի քաղաքականությունը տանում է նրան, որ գրավեն Սյունիքը և միջանցք բացեն, իսկ դա Իրանի ազգային շահերին մեծ հարված է, իրենք դա թույլ չեն տա:

-Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջան-Իրան մեղրամիսը արդեն ավարտվեց:

-Իրանի կողմից այս հայտարարությունն արդեն նշանակում է, որ այդ մեղրամիսի մեջ մի թեթև վիճաբանություն է տեղի ունեցել: Այսինքն՝ որքան էլ եղբայրներ ենք, բայց կան բաներ, որ անթույլատրելի են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում