Մեկ, երկու գյուղը էական չէ․ Մոսկվայի համար էական է մի ստատուս քվո, որն ինչ որ ժամանակ կապահովի կայունություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը:
Նրա խոսքով՝ այս պահին Մոսկվային քիչ է հետաքրքրում՝ ինչ է տեղի ունենում Արցախում․ «Մոսկվայի ամբողջ խաղը՝ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-Իրանի շուրջ է: Մոսկվայի համար այս պահին կարևոր է բալանսավորված քաղաքականությունը»:
Անդրադառնալով հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, Դուբնովը նկատեց․ «Դաշնակիցները Ռուսաստանն ու Աբխազիան են, իսկ Հայաստանի հետ հարաբերություններն ամեն ինչ կարելի է կոչել, բացի դաշնակցայինից: Հայ-ռուսական հարաբերությունները «դաշնակցայինի» հետ որևէ կապ չունեն»: