Friday, 12 06 2026
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում

Նիագարայի ահռելի դղրդոցի նման դղրդոց ունենք Թռչկանի ջրվեժի անկման թափվելու վայրում. Ռազմիկ Դավոյան

«Թռչկանի ջրվեժը մեր բնության եզակի հարստություններից է: Այդպիսի ուրիշ ջրվեժ չունենք: Ես եղել եմ Նիագարայում, մեր բոլոր ջրվեժներում՝ Շաքիի, Ջերմուկի, բայց դրանք ջրվեժի տպավորություն չեն թողնում: Նիագարայի ահռելի դղրդոցի նման դղրդոց ունենք այս ջրվեժի անկման թափվելու տեղում: Աննման գեղեցկություն ունի: Եվ այդ հարստությունը վերցնել ու խցկել խողովակների մեջ՝ մի քանի կիլովատտ էներգիա ստանալու համար, անթույլատրելի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
Նրա խոսքով՝ ջրվեժը մի անգամ է ընդամենը նկարահանվել, քանի որ գտնվում է ճանապարհի խորքում՝ Բազումի լեռների կենտրոնում, այն էլ՝ «Լալվարի որսը» ֆիլմում:
«Կա պայմանագիր, բայց քանի ջրին ձեռք չեն տվել, հնարավորություն կա դեռ, որ էլի ձեռք չտան: Կարող են նույն ջուրը խողովակներով մի քիչ բարձրացնել վերև: Ընդամենը ծախսի խնդիրն է»,- նշեց նա՝ հավելելով, թե հարցը հնարավոր է լուծել այլ եղանակով, իսկ իրենք ընտրել են ամենավատ ճանապարհը:
«Ջրվեժի ներքևով ջուրը կարելի է տանել և մի քիչ խողովակներով բարձրացնել ու սարքել այդ հիդրոէլեկրոկայանը ու այդ գեղեցկությանը, այդ բնությանը ձեռք չտալ»,- հույս հայտնեց Ռ. Դավոյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ խոսել է Մեծ Պարնիի գյուղապետի հետ, հորդորել խոսել հիդրոէլեկրոկայանը կառուցողներից Ռոբերտ Օխանյանի հետ: Եթե նա հրաժարվի արձագանքել իր կոչին, ապա միասին կգնան Լոռու մարզպետի մոտ, որ վերջինս փոխի նախկին մարզպետի «վայրիվերո» որոշումը:
«Եթե վերջիններս հրաժարվեն արձագանքել մեր կոչին, ապա ես կգնամ ոչ միայն վարչապետի, այլև նախագահի մոտ՝ ներկայացնելու, թե ինչ կամայականություններ են անում երկու կոպեկ փող ավել չծախսելու համար»,-մտահոգված ասաց Ռ. Դավոյանը՝ հավելելով, թե ինքը բնավ դեմ չէ հիդրոէլեկրոկայանի կառուցմանը, այլ դեմ է դրա կառուցումը բնության եզակի երևույթի ոչնչացման հաշվին կատարելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում