Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

«Պատրաստ ենք Եվրոպայի առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով». ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին ու քննարկել Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ մեր երկրի համար մեծ պատիվ կլինի Եվրոպայի առաջնության անցկացումը.

«Ծանրամարտը Հայաստանում շատ սիրված և բավականին մեծ մասսայականություն վայելող մարզաձև է, ու մենք կարող ենք հպարտանալ այս մարզաձևում ունեցած հաջողություններով: Ուրախ կլինենք, եթե միջազգային ֆեդերացիան այդ մրցաշարի անցկացումը մեզ վստահի: Կարող եք հավատացած լինել՝ մենք պատրաստ ենք առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցկացնելուն»:

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին կարևորել է պետական աջակցությունն այդ գործընթացում և շեշտել՝ առանց այդ աջակցության, թերևս, հնարավոր չէ առաջադրված նպատակն իրագործել.

«Տեսնում ենք՝ Հայաստանի կառավարությունն աջակցում է այս գաղափարի իրագործմանը, իսկ դա արդեն գործի կեսն է: Առաջին անգամ էինք Հայաստանում, ծանոթացանք ենթակառուցվածքներին, ու կարող եմ ասել՝ դրանք գոհացուցիչ են: Մայիսին համաժողով կունենանք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ ու այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացնենք»:

Անտոնիո Կոնֆլիտին նաև նշել է, որ իրենք մշտապես պատրաստ են աջակցելու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային և հայկական սպորտին առհասարակ.

«Տեսնում եմ՝ որքան եք կարևորում սպորտը ձեր երկրում, ու իսկապես ուրախ եմ դրա համար: Սպորտն առաջին հերթին առողջություն է և կարգապահություն ու մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում»:

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները երեկ այցելել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է անցկացնել մրցաշարը:

Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

EWF-ի ներկայացուցիչներին երեկ ընդունել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի հայտը բավարարվելու դեպքում մեր երկրի կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում