Միջազգայնագետ Արմեն Պետրոսյանն իր մտահոգությունը հայտնեց, որ ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու մասին ոչ ոք չի խոսում, բոլորը խոսում են հաղթելու մասին:
Պետրոսյանը կարծում է, որ պատերազմը սաստիկ բնույթ է ստանալու, կողմերը գնալու են վա բանկ: ՆԱՏՕ-ն փորձելու է ընդլայնել սպառազինության աջակցությունը․ «ՆԱՏՕ-ն ինչպես և պլանավորված էր, փորձելու է ավելի ամրապնդվել ու շրջապատել Ռուսաստանը: Ինչքան Ռուսաստանը թուլանա, նրա հակառակորդները փորձելու են թուլացնել նրա ազդեցությունը»:
Միջազգայնագետը գտնում է, որ Հայաստանը պետք է հետևի զարգացումներին ու մշակի սցենարներ: